Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Նա իր շուրջը «մագիա» էր ստեղծում. Մանսուրյանը` Փարաջանովի մասին

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Կենցաղի ձայները` պատվանդանի վրա, շրջանակի մեջ» Տիգրան Մանսուրյանի հետ հարցազրույցից

(հարցազրույցը վարեց Նաիրի Գալստյանը) մի հատված:

- Որպես կոմպոզիտոր` «Սայաթ-Նովան» Ձեր առաջին ֆիլմերից է: Մեզ կպատմե՞ք Ձեր առաջին հանդիպման մասին Փարաջանովի հետ, ինչպե՞ս իրականացավ ձեր համագործակցությունը:

- Փարաջանովին հանդիպեցի մի երեկո, Երեւանում, երբ կազմակերպվել էր արվեստագետների հանդիպում նրա հետ: Մինչ այդ ես իր անունը չէի լսել: Մարտիրոս Սարյանի տանն էի. Վարպետը հրավիրված էր այդ հանդիպմանը, եւ մենք երեքով իր տնից ուղեւորվեցինք այդ երեկոյինՙ` Մարտիրոս Սարյանը, Ղազարոս Սարյանի (իր տղայի) տիկինը եւ ես: Սարյանների տանը չգիտեմ ինչու հարկ համարեցին, որ ես նույնպես ներկա լինեմ այդ երեկոյին: Ծանոթացա Փարաջանովի հետ: (Երկար ժամանակ Փարաջանովը կարծեց, որ ես Սարյան ընտանիքի անդամ եմ: ժամանակ պետք եղավ, որ այդ թյուրիմացությունն իր համար հարթվի):

Այդ օրը նա ինձ, ինչպես նաեւ ամբողջ դահլիճի վրա, շատ մեծ տպավորություն թողեց: Բեմում էր եւ շարժուձեւերով պատմում էր իր նկարահանելիք «Սայաթ-Նովա» ֆիլմի մասին: Այդ պամությունը սյուժե չուներ, հիշեցնում էր մոնտաժի նյութ ծառայող առանձին պատկեր-դրվագներ: Իր խոսքն առհասարակ վերուվար ցատկումներով էր ներկայացնում, երբեմնՙ անկապ, բայց միշտ ծառայող նպատակին, այն էՙ տպավորություն թողնել: Տպավորությունն այն էր, որ բեմում արտիստիզմի հեղեղ էր: Ընդհատումներով կայացող իր խոսքն ուղեկցվում էր անսովոր շարժումներով, որոնք առավել անսովոր ու տարօրինակ էին դարձնում իր պատմությունը: Դա մեկ դերասանի կողմից կատարված ոչ պակաս հետաքրքրական «Նռան գույն» էր, քան այն, ինչ եղավ հետագայում իբրեւ ամբողջական ֆիլմ:

Կարճ ժամանակ անց Երեւանում տարածվեց այն լուրը, որ սկսվել է «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումը: Մի քանի արվեստագետ եթե որեւէ տեղ հանդիպում էին իրար, կարելի էր վստահ լինել, որ իրենց խոսակցության նյութն անպայման պիտի վերաբերեր նաեւ «Նռան գույնի» նկարահանումներին: Երբեմն խոսվում էր Փարաջանովի ռեժիսորական տարօրինակությունների մասին, եւ այս պատմությունները շատ-շատ էին: Թերթերը կարեւոր էին համարում լուրեր տալ, թե նախորդ օրը Հայաստանի ո՞ր մասում է եղել նկարահանումը եւ այլն: Առհասարակ քաղաքն ամբողջությամբ լցված էր փարաջանովյան մթնոլորտով. կարծես եղածը ոչ թե մի ֆիլմի նկարահանում էր, այլ անսովոր մի երեւույթՙ համընդհանուր կարեւորություն ներկայացնող:

Նրա օգնականներից մեկը, որ շատ շուտով ինքն իրեն համարեց Փարաջանովի աջ ձեռքը եւ նրա անունից հայտարարություններ, հրահանգներ տարածող եղավ (որը շատ շուտով հեռացվեց նկարահանող խմբից) մի օր եկավ ինձ մոտ եւ ասաց, որ Փարաջանովն ուզում է, որ ես գրեմ իր ֆիլմի երաժշտությունը : Ես, իհարկե, ուրախ էի: Այս իմ լուրն ստանալուց հետո որոշ բաներ փոխվեցին, եւ բավական ժամանակ պետք եղավ, որ նորից վերահաստատվեր այդ համագործակցության ծրագիրը: Ֆիլմի երաժշտության աշխատանքներն սկսեցի 1969թ. հունվարի 3-ից, եւ այս աշխատանքն ինձանից տարավ երեք ամիսՙ ամեն օր առավոտվա ութից երեկոյան ութն ընկած ժամանակահատվածը: Դա իրոք իմ առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն էր: Սակայն մինչ այդ հինգ տարի «Հայֆիլմ»-ում գրել էի մեծ քանակությամբ փաստագրական ֆիլմերի երաժշտություն:

- «Սայաթ-Նովա» ֆիլմի համար Դուք ոչ թե «թեմա» պետք է հորինեիք, այլ մշակեիք-պատշաճեցնեիք արդեն իսկ գոյություն ունեցող երաժշտական նյութըՙ Սայաթ-Նովայի մեղեդիները: Ի՞նչ մոտեցումներ ուներ Փարաջանովը:

Մյուս կողմից`  ֆիլմում լսվող բոլոր գործիքները պատկանում են Սայաթ-Նովայի երաժշտական աշխարհին: Բայց մեկ-մեկ թվում է, թե զատորոշվում է սերիալիզմի նմանվող մի բան... շատ արդիական կոմպոզիցիոն լուծումների եւ ավանդության մեջ խորապես խարսխված ժառանգության համադրման այս գաղափարում կատարելապես ճանաչելի է Ձեր ոճը: Խնդրում ենք առավել մանրամասնել, ճշգրտել երկուսի միջեւ եղած այս կապը:

- Երբ ծանոթացա ֆիլմի նկարահանված նյութին, ֆիլմը նայելուն զուգընթաց ես արդեն գիտեի, թե ի՛նչ պիտի անեմ: Դեռ ցուցադրման այդ սրահից դուրս չեկածՙ իմ անելիքի հստա՛կ գիտակցությունն ունեի (անշուշտՙ ընդհանուր ուրվագծերով եւ անշուշտՙ երիտասարդ մարդու հանդուգն ինքնավստահությամբ): Պատկերի եւ երաժշտության կապը երբեք չեմ կարողացել տրամաբանորեն շարադրել, առաւել եւսՙ բառերով բացատրել: Անօգուտ գործ է: Պատկերը մեծ մասամբ իր վրայից շպրտում է տրամաբանության կամ «խելոքությունների» հիման վրա ընտրված երաժշտությունը, եթե այն իրեն պետք չէ: Պատկերի երաժշտական ձեւավորման շատ հետաքրքրական տրամաբանություններ եւ «խելոքություններ» եմ լսել, որոնք զրույցի լավ նյութ են դարձել, սակայն կտրականապես մերժվել են պատկերի կողմից: Կարճ ձեւակերպումը, թե ես ինչ պիտի անեի, հետեւալն էր. ահա կենցաղային իրերըՙ ամենասովորական իրերը, պատվանդանի վրա են եւ շրջանակի մեջ, երբեմն տարօրինակ կոմպոզիցիաների ձեւով են, եւ սա գեղեցիկ է: Նույն բանը ես պիտի անեի. կենցաղի ձայները պիտի հանեի, դնեի պատվանդանի վրաՙ շրջանակի մեջ, եւ սրանցՙ ձայների հաջորդականության մեջ ամենաանսովոր կապերը շատ բնական հնչողություն պիտի ստանային, շատ բնական եւ ընդունելի պիտի ընկալվեին, պիտի լինեին պատկերի պահանջածը: (Ամենաարտառոց եւ բնավորությամբ իրարից հեռու ձայներն էլ ընդհանուր ներդաշնակության ծածկի տակ կարող են իրար հետ հրաշալիորեն լեզու գտնել եւ իրար կողք ապրել հաշտ ու դաշն):

Իրոք որ բոլոր ձայները ես բերել եմ ժողովրդական երաժշտական գործիքներից: Դրանք երբեմն առանձին ձայներ են, երբեմն ֆրազներ, երբեմն առանձին ձայնային զարդանախշ, որ չունի իրեն հաջորդող հիմնական հնչյունը, որին իբրեւ նախշ պիտի զարդարեր: Իրոք որ ես փետրահան եմ արել ժողորվդական նվագի հավե մարմինը եւ նրանից ընտրել ամենագեղեցիկ մեկ-երկու փետուրը, որ իր կոնտեքստից այնքան է հեռացել, որ այլեւս իբրեւ փետուր էլ չի ընկալվում: Այստեղ ե՛ւ թառ է հնչում, ե՛ւ թառ գոյություն չունի, ե՛ւ թմբուկների ձայն կա, եւ խնդիրը թմբուկները չեն, մանավանդ դրանց ռիթմը չէ. ամենաբնական ձայներն իսկ վերաիմաստավորված ենՙ լինելով շատ կոնկրետ ծագում ունեցող ձայներ... Ես գրում էի պարտիտուրը, վայրկյանաչափ ցույց տվող մեկ լարի վրա -ինչպես լվացքի պարանին - կախում էի տարբեր լաթերի նմանվող առանձին ձայներ կամ ձայնամիացություններ: Թառի ծորացող կլկլոցը, որ ինչ-որ մեկի տառապանքն է կարծես, իր ավարտին հասնելու փոխարեն ընկնում է զանգի թանձր մի հնչյունի մեջ: Ձայների այս կապն անսովոր է, բայց այն իրոք իր մեջ երաժշտական միտք է պարունակում եւ, ամենակարեւորըՙ ճշգրտորեն համապատասխանում է կադրին: Տարբեր տեսակի պարտիտուրներ եմ արել, եւ «լվացքի պարանի» սկզբունքը միակը չէ այստեղ: Մկրատով կտրված ֆրազը երբեմն շատ ավելի մեծ էներգիա ունի իր մեջ, քան եթե այդ ֆրազը տրամաբանական վերջնակետին է հասնում, մարում: Ներողություն եմ խնդրում այս համեմատության համար, բայց մարդու մարմնի վրա բացակայող թեւը շատ ավելի ցնցող ներկայություն է, քան եթե այդ թեւն իրոք այնտեղ լիներ: Ճիշտ այս սկզբունքով ես կտրել եմ ֆրազները, ինչպես իկեբանա հավաքող մկրատն ավելորդ ճյուղեր է կտրում, որպեսզի անդամահատված ճյուղերի բաց տարածությունների մեջ ներկայանա պահանջված պոեզիանՙ իր արտահայտչականության ամբողջ ուժով:

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված