Գողության երկու դեպք
Իրավունք
Հոկտեմբերի 22-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Մարտունու բաժնում Գեղհովիտ գյուղի մի բնակչից ահազանգ է ստացվել, որ անհայտ անձինք քանդել և գողացել են իրեն պատկանող օժանդակ շինության կտուրի գերաններն ու տախտակները: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 20-ին և 22-ին նշված գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչներից մեկը, որը բերման է ենթարկվել ոստիկանություն: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:
Նույն օրը, ժամը 17.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Այնթապ գյուղի 19-րդ փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա մի տղամարդու: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Այնթապ գյուղի գերեզմանատանը բացահայտ հափշտակել է մի կնոջ պարանոցի ոսկյա շղթան `պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում