Տոկիոյի քաղաքապետը ներողություն է խնդրել մուսուլմաններից
Աշխարհ
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի քաղաքապետ Նաոկի Ինոսեն ներողություն է խնդրել իսլամական երկրների հասցեին իր արած հայտարարության համար. տեղեկացնում է BBC-ն:
Վերջերս քաղաքապետը New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ միակ բանը, ինչը միավորում է իսլամական երկներին, Ալլահն է, իսկ մնացած առումներով՝ նրանք մշտապես պատերազմում են միմյանց դեմ: Նա նաև բացասաբար է արտահայտվել Ստամբուլի մասին, որը Տոկիոյի նման հավակնում է հյուրընկալել 2020թ. ամառային օլիմպիական խաղերը:
Երեքշաբթի օրը Ինոսեն ստիպված է եղել հանդես գալ ներողությամբ և նշել, որ իր մեկնաբանություններն անտեղի են եղել, և ինքը հայցում է մուսուլմանների ներողամտութունը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան