Արքայական զույգը տոնել է իրենց ամուսնության 2-ամյակը
Աշխարհ
2011 թվականի ապրիլի 29-ին Լոնդոնում կայացավ արքայական հարսանիքը, որը դարձավ ողջ Բրիտանիայի տոնը: Համեստ Քեյթ Միդլթոնին կնքեցին որպես երկրորդ Դիանա. աղջիկը կարողացավ այս ընթացքում գրավել բրիտանացիների սրտերը և ոչ միայն:
Այժմ դքսուհին սպասում է իր առաջնեկին: Մինչ այդ տարածվեցին բամբասանքներ այն մասին, թե Քեյթն անպտուղ է: Ի պատասխան այդ շշուկների՝ արքայազնի կինը միայն ժպտում էր: Հենց այդպիսին պետք է լինի ապագա թագավորի կինը:
Շատերն են համաձայնվում այն մտքի հետ, որ Քեյթը հեքիաթի արքայադուստր է՝ մեծ սիրտ ունեցող: Իսկ երեկ զույգը տոնել է իրենց ամուսնության 2 ամյակը: Այս մասին գրում է cosmo.ru-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան