Վենեսուելայում Ազգային ժողովի նիստն ավարտվել է ծեծկռտուքով
Աշխարհ
Վենեսուելայի Ազգային ժողովի նիստը երեքշաբթի օրը ավարտվել է իշխող կուսակցության և ընդդիմադիր պատգամավորների միջև սկսված ծեծկռտուքով. տեղեկացնում է РИА Новости-ն:
Ազգային ժողովի ուղիղ հեռարձակումն այդ ընթացքում ընդհատվել է:
Ընդդիմադիր կուսակցության պատգամավորերն արդեն իրենց սոցիալական կայքերի էջերում տեղադրել են ծեծված պատգամավորների լուսանկարները:
Նիկոլաս Մադուրոյին նախագահ չճանաչելու պատճառով քվեարկության ձայնից զրկված ընդդիմադիրներն օրիգինալ որոշում են կայացրել՝ իրենց ձայնը Ազգային ժողովում լսելի դարձնելու համար: Նրանք իրենց հետ սուլիչներ և վուվուզելներ են ներս բերել և սկսել են փչել դրանք օրակարգի խնդիրների քննարկման ժամանակ: Դրանից հետո, ինչպես հայտնում են ընդդիմադիր պատգամավորները, իրենց վրա հարձակվել են իշխող կուսակցության ներկայացուցիչները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան