Մախաչկալայում ինքնաշեն ռումբի պայթյունից զոհվել է 2 երեխա
Ռուսաստան
ՌԴ Քննչական հանձնաժողովը հաստատել է Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում պայթյունի հետևանքով զոհված 2 անչափահաս երեխաների մահվան փաստը: Իրավապահ մարմինների խոսքերով՝ պայթյունը որոտացել էր Երևանի ժամանակով 12.20-ին տնտեսական խանութներից մեկի մոտ: Մայթի վրա պայթել էր 2 կգ տրիոտիլ հզորությամբ ինքնաշեն ռումբը:
Դաղստանի ոչ պաշտոնական լրատվական գործակալություններում լուրեր են շրջանառվում այն մասին, որ երեխաներից մեկը ձեռքով դիպել է մետաղական խողովակին, որի վրա տեղադրված է եղել ռումբը, ինչի արդյունքում տեղի է ունեցել պայթյունը: Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու քննիչները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)