Հայտնի պլաստիկ վիրաբույժը ձերբակալվել է սեփական երեխաների նկատմամբ սեռական բռնություններ կատարելու մեղադրանքով (ֆոտո)
Իրավունք
|
Վլադիմիր Տապիա-Ֆերնանդես. |
Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկովյան գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել հայտնի պլաստիկ վիրաբույժ Վլադիմիր Տապիա-Ֆերնանդեսի նկատմամբ։ Նա կասկածվում է սեփական երեխաների նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ։
«Անցյալ չորեքշաբթի մոսկովյան Մոժայսկի շրջանի Ներքին գործերի բաժին էր դիմել Ֆերնանդեսի կինը՝ 34–ամյա Նատալյա Տապիան։ Նա հայտնել էր, որ 2009–2011թթ. ընկած ժամանակահատվածում իր ամուսինը բազմիցս սեռական ոտնձգություններ է կատարել իր երեխաների՝ 13–ամյա աղջկա և 5–ամյա տղայի նկատմամբ,– հայտնել է Մոսկվայի Քրեական հետախուզության բաժնի ներկայացուցիչ Ալեկսեյ Բախրոմեեվը։
Միաժամանակ պեդոֆիլիայի հողի վրա սկանդալ է բռնկվել ռուսական մեկ այլ քաղաքում՝ Եկատերինբուրգում։
Այնտեղ կիրակի օրը ենթադրյալ պեդոֆիլը տրավմատիկ զենքից վիրավորել էր երկու երիտասարդների։ Տղամարդու անձը դեռևս անհայտ է։
Ընդհանրապես, վերջին ժամանակներս Ռուսաստանում բավական հաճախացել են մանկապղծության հողի վրա ծագած սկանդալները, ինչը լուրջ մտահոգության առիթ է տալիս։
Ռուսաստանի Պետական Դուման առաջին ընթերցմամբ արդեն մանկապղծության համար նախատեսվող պատիժը խստացնող օրինագիծ է ընդունել, որը նախատեսում է ՌԴ Քրեական օրենսգրքի մեջ փոփոխություններ մտցնել՝ մանկապիղծների համար սահմանելով քիմիական կաստրացիա, ինչպես նաև ցմահ բանտարկություն։

Տապիայի 13–ամյա դուստրը

Աղջիկը վերջերս իրեն տարօրինակ էր պահում

Աղջիկը հայտարարել է, որ իր խորթ հայրը սեռական ոտնձգություններ է կատարել ոչ միայն իր, այլ նաև հարազատ որդու նկատմամբ

Իսկ դեռ բոլորովին վերջերս սոցիալական ցանցերից մեկում աղջիկը շնորհակալություն էր հայտնում «հայրիկին» ծննդյան տոնի առիթով մատուցած նվերի համար


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում