Հյուսիսային Կորեայի դատարանն ամերիկացի զբոսաշրջիկին դատապարտել է 15 տարվա տաժանակիր աշխատանքի
Աշխարհ
Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության գերագույն դատարանը դատապարտել է ԱՄՆ-ի քաղաքացի Ժուն Հոյին (Քեննեթ Բեյ) 15 տարվա տաժանակիր աշխատանքի: Ինչպես այսօր տեղեկացնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, դատական նիստը կայացել է ապրիլի 30-ին:
Ամերիկացին ձերբակալվել էր 2012թ. նոյեմբերի 3-ին Հյուսիսային Կորեայի հյուսիսարևելյան Ռասոն քաղաքում, ուր նա ժամանել էր ոսպես զբոսաշրջիկ: Նրան մեղադրում են «Կորեայի հանրապետության նկատմամբ թշնամական ակցիաներ կազմակերպելու համար»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան