Սուպերմոդել Նաոմի Քեմբելն ու ռուս օլիգարխ Դորոնինը բաժանվել են
Համաշխարհային Մամուլ
Սուպերմոդել Նաոմի Քեմբելն ու ռուս օլիգարխ Վլադիմիր Դորոնինը բաժանվել են. գրում է NY Post-ը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Պարբերական խոսքերով` չնայած այն հանգամանքին, որ Քեմբելին և Դորոնինին դեռևս մարտ ամսին միասին էին տեսել Մայամիի լողափերից մեկում, այդուհանդերձ, Դորոնինը բաց է թողել բոլոր այն օսկարակիր երեկույթները, որոնք այցելել է նրա մոդել սիրեցյալը: Պարբերականը նշում է նաև, որ Դորոնինին տեսել են ոմն շիկահեր կնոջ հետ:
Քեմբելն ու Դորոնինը հանդիպում են 2008-ից: Չնայած մոդելի հետ իր երկարատև հարաբերություններին` ռուս գործարարն այդպես էլ չի ամուսնալուծվել իր կնոջ` Եկատերինայի հետ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում