Հռոմի Պապը գիրք է գրել, թե ինչպես մեծ տերությունները լվացին ձեռքերը ցեղասպանությունների ժամանակ
Աշխարհ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինն իր «Երկնքի և երկրի մասին» գրքի նոր հրատարակության մեջ գրել է, թե ինչպես են ստալինյան կոմունիստները ցեղասպանություն իրականացրել ուկրաինացիների նկատմամբ: Պապը նաև հիշատակել է հայերի և հրեաների նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին. մեջբերում է Korrespondent-ը`հղում կատարելով DiarioArmenia-ին:
«Թուրքերը ցեղասպանությունն իրականացրին հայերի, գերմանացիները` հրեաների, ստալինյան կոմունիստները` ուկրաինացիների նկատմամբ: Մարդկանց սպանելու նպատակով նրանք օգտագործում էին աստվածային ատրիբուտների մասին քննարկումները»,-գրում է Պապ Ֆրանցիսկոսը:
«Եթե մարդը, երազելով դրախտի մասին, չի պայքարում իր իրավունքների համար, ապա նա իրոք գտնվում է օփիումի ազդեցության տակ: Կոտորածների և հալածանքների ենթարկված մարդիկ, ինրչպես օրինակ՝ անցյալ դարի ամենախոշոր ցեղասպանությունների զոհ դարձած հայերը, հրեաները, ուկրաինացիները, պայքարում էին իրենց ազատության համար»,-նշում է Պապը «Կոմունիզմի և կապիտալաիզմի մասին» գլխում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան