Իտալուհին 25 մլն դոլար է պահանջում՝ ԿՀՎ-ին Բեն Լադենի հետքի վրա հանելու համար
Աշխարհ
Իտալիայի բնակչուհի Մերի Պաչեն հայտարարել է, որ ինքը տեղյակ է պահել ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությանը Բեն Լադենի գտնվելու մասին: Իր տված ցուցումներով էլ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները սպանել են Բեն Լադենին 2011թ մայիսին, վստահեցնում է կինը: Ընդ որում կինը պարզաբանում է, որ Բեն Լադենին սպանել են ոչ թե բանակայինները Աբասաբադի առանձնատանը, այլ վարձկանները քարանձավում: Կինը դատական հայց է ներկայացրել ԿՀՎ-ի դեմ: Նա կարծում է, որ իրեն պետք է 25 մլն դոլար վճարեն, այնքան, որքան Բեն Լադենի համար խոստացել էր ԱՄՆ-ի նախագահը:
Մերի Պաչեն երիտասարդ տարիքում ԿՀՎ-ի շարքերում էր հայտնվել իտալացի կոմունիստների նկատմամբ հետախուզություն իրականացնելու նպատակով: Կինը նշում է, որ ինքն անձամբ հանդիպել է Բեն Լադենին, ով ԽՍՀՄ-ի և Աֆղանստանի միջև պատերազմի տարիներին ԿՀՎ-ի գործակալ է եղել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան