Չեչնիայում ավելի ապահով է, քան Անգլիայում. Չեչեն նախագահ Կադիրով
Աշխարհ
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն Թվիթերի իր էջում «ողջ պատասխանատվությամբ հայտարարել է, որ Չեչնիայում ավելի անվտանգ է, քան Անգլիայում». մեջբերում է նրա խոսքերը Lenta.ru-ն: «Բարի գալուստ»,-հայտարարել է չեչեն նախագահն անգլիացիներին:
Կադիրովը նման կերպ արձագանքել է բրիտանական ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, որում խորհուրդ էր տրվում Բրիտանիայի քաղաքացիներին խուսափել Չեչնիա, Ինգուշեթիա և Դաղստան և Ստավրապոլի երկրամաս այցելելուց: Բրիտանացիներին խորհուրդ են տվել այցելել Հյուսիսային Օսիա, Կարաչևո-Չերկեսիա և Կաբարդինո-Բալկարիա միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Իր այս զգուշավորությունը Բրիտանիայի ԱԳՆ-ն պարզաբանել է այդ տարածաշրջանում ահաբեկչության մեծ ռիսկերով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան