Արգենտինայում մարիխուանան օրինականացնելու համար ցույցեր են ընթացել
Աշխարհ
Մայիսի 4-ին Արգենտինայի 20 քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են ընթացել մարիխուանայի օրինականցման պահանջով. գրում է Korrespondent-ը:
Ակտիվիստներից մեկի խոսքերով՝ միայն 2010-ի ընթացքում ոստիկանությունը նախաձեռնել է մարիխուանայի հետ կապված 12.000 դատական գործ, որոնցից 8.000-ը հարուցվել է մարիխուանա օգտագործողների դեմ:
Մայրաքաղաք Բուենոս Այրեսում ցույցերը սկսվել են նախագահական նստավայրի մոտ: Բուենոս Այրեսից 60 կմ հեռավորության վրա գտնվող Լա Պլատա քաղաքում ցուցարարների շարքում ակտիվ են եղել հատկապես Լա Պլատայի՝ կանեփի սիրահարների ոչ պաշտոնական կազմակերպության անդամները:
Իսկ մեծությամբ երկրորդ՝ Կորդովա քաղաքում ցուցարարները երթ են կազմակերպել նահանգի վարչական կենտրոնից մինչև Արդարադատության պալատ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)