Նույնասեռականների պաշտպան, Բրիտանիայի խորհրդարանի փոխխոսնակը բռնաբարում էր տղամարդկանց
Աշխարհ
Կիրակի առավոտյան բրիտանական ոստիկանությունը խուզարկության թույլտվությամբ այցելել է բրիտանացի հայտնի քաղաքական գործիչ, խորհրդարանի փոխխոսնակ Նայջլ Էվանսին: Ոստիկանները խուզարկել են Փենդլթոն քաղաքում գտնվող գործչի բնակարանը, ուր որ հետաքննության տվյալներով տեղի է ունեցել հանցագործությունը, և նրա մեքենան: Դրանից մեկ օր առաջ 55-ամյա քաղաքական գործիչը կալանքի տակ էր վերցվել և հարցաքննվել:
Նայջլ Էվանսի դեմ բողոք էին ներկայացրել 2 երիտասարդ տղա: Նրանց խոսքերով` իրենցից մեկին փոխխոսնակը բռնաբարել է, իսկ մյուսին հետապնդել է 2009-2013թթ. ընկած ժամանակահատվածում: Այս պահին փոխխոսնակը գրավի դիմաց ազատ է արձակվել: Նրա դատը կկայանա հունիսի 19-ին: Մինչև հետաքննության ավարտը նա ստիպված է հրաժարվել փոխխոսնակի պաշտոնից:
Նշենք, որ Էվանսը 2010-ին խոստովանել էր, որ ինքը նույնասեռական է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան