Բանգլադեշում զանգվածային անկարգություններից զոհվել է 22 մարդ
Աշխարհ
Բանգլադեշում արմատական իսլամիստների և ոստիկանության միջև բախումների արդյունքում զոհվել է 22 մարդ, շուրջ 100 հոգի էլ վիրավոր է. երկուշաբթի օրը տեղեկացնում է AFP-ն` հղում կատարելով տեղի իշխանություններին:
Իսլամիստների կազմակերպած բողոքի ցույցը, որին մասնակցել է 200 մարդ, տեղի էր ունեցել մայրաքաղաք Դաքքայում կիրակի օրը: Բողոքող ցուցարարները պահանջում էին ձերբակալել «աթեիստ բլոգերներին» և պատժել նրանց, ովքեր, նրանց կարծիքով, վիրավորում են իսլամը: Ցույցը վերածվել է զանգվածային անկարգությունների և ոստիկանության հետ բախումների:
ԶԼՄ-ների տվյալներով՝ 6 մարդ մահացել է գլխին ստացած հրազենային վնասվածքներից: Ոստիկանությունը պնդում է, որ ցույցը ցրելիս օգտագործվել են միայն ռետինե փամփուշտներ, սակայն ականատեսները նշում են, որ ոստիկանները մարտական փափուշտներ են կիրառել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան