Կարտագաղթեմ, որ սողացող տնօրենները երեխուս ստրուկ, կամակատար չդարձնեն
Բլոգոսֆերա
Լիլիթ Լալայանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Երեկ ընտրատեղամասերից մեկում մասնակցում էի հաշվարկի:
Հանկարծ սկսեցի վախենալ իմ դեռևս չծնված զավակների ապագայի համար: Դպրոցի տնօրենուհին՝ ՀՀԿ-ին «արժանի» հաձնաժողովի անդամ՝ պարարտ կազմվածքով, ոտից գլուխ շպարով, չոլկայով, ինչպես նաև ՀՀԿ-ականներին ձոն հյուսողների բնորոշ պաթետիկ ոճով հաշվարկ էր կատարում:
Տեսնեիք ոնց էր հրճվում ամեն անգամ ՀՀԿ-ի քվեաթերթիկ հանելուց հետո ու մեկնաբանություն տալիս՝ «դե լավն ենք էլի, հո զոռով չի»:
Հաշվարկի ընթացքում նույն էտ ՀՀԿ-ական կնիկն ու իրենց դպրոցի մի դասատու, ով նույնպես ՀՀԿ-ի վկա էր, հիշեցին, թե կոմունիստների ժամանակ ինչ լավ էր՝ «մոտիվացիա կար, որ երեխեքը ձգտում էին լավ սովորել, որ դառնան կուսակցական»:
«Փրկեք ինձ, օգնեցեք»,- մտածում էի ես՝ հիշելով, որ դրանք ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ դաստիարակողներն էին:
Լրագրողական էթիկան էր միայն ինձ զսպում, որ չասեի, թե ով են եղել իրենք կանանց գաղութում:
Հասկացա, որ մագիստրատուրա ավարտելուն պես բռնելու եմ արտագաղթի ճանապարհը, որ սրանց նման սողացող ու սապնվող տնօրեններն ու դասատուները երեխուս ստրուկ, կամակատար չդարձնեն, որ երեխես չմեծանա համատարած կեղծիքի ու ստի մեջ:
Էլ չեմ ասում, որ Կլեոպատրայի պես զուգված ու իր «ջպի բալնեքը» անընդհատ հիշատակող ՀՀԿ-ական հանձնաժողովական մի գյադա մուննաթ հայացքով չափում էր ինձ ու փորձում վեճ հրահրել: Մտածում էի՝ էս ինչ տեսակ արգանդ է սրա նմանին ծնել, ով պիտի լինի էն աղջիկը, որ սրա նմանի հետ ամուսնանա:
Մի տեսակ անզորությունից սառը ժպիտ սահեց, խեղդվում էի, նենց կլացեի էտ ժամանակ, կլացեի իմ, դեռ չծնված էրեխեքիս, մեր երկրի ապագայի համար:
Այդ պահին հստակ որոշեցի, որ կարտագաղթեմ:
Երբ զավակներ ունենամ ու հարազատ թվացող օտարության մեջ մի օր հարցնեն՝ «մամ, բա ինչի՞ չեն մենք հայրենիքում՝ Հայաստանում ապրում», կասեմ՝ «բալես՝ պառվա-ները ու բտ-ները մեր ապագան ծախեցին արդար ընտրություններում....»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան