Տղամարդուն ազատազրկման են դատապարտել դագաղում սեքսով զբաղվելու համար
Աշխարհ
Դոմինիկյան հանրապետության բնակիչը տեղի դատարանի կողմից դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման` սեռական խաղերի նկատմամբ իր ունեցած տարօրինակ հակումների համար, որոնց մեջ նա հաճախակի ստիպողաբար ներգրավում էր իր ընկերուհուն. գրում է РИА Новости-ն:
Ոստիկանները հարևաններից ահազանգ էին ստացել տարօրինակ բացականչությունների մասին, որոնք հնչել էին զույգի բնակարանից:
Ժամանելով դեպքի վայր՝ ոստիկանները ապշել են. տղամարդու ընկերուհին դեմքի կոտրվածքներով պառկած է եղել իսկական դագաղի մեջ: Հետաքննությունը կարճ է տևել. կինը ցուցմունք է տվել, որոնց համաձայն՝ իր սիրեկանը ստիպել է իրեն սեքսով զբաղվել դագաղի մեջ, որը, ինչպես պարզվում է, մեղադրայալը հատուկ նման ցանկությունների համար պահում էր իր տանը:
Կնոջ կողմից դիմադրություն հանդիպելով՝ տղամարդը չէր խուսափել դիմել բռնի ուժի: Կինը հոսպիտալացվել է:
Դատավորը տղամարդուն մեղավոր է ճանաչել այլասերություններ տարածելու համար և վերադաստիարակման նպատակով ուղարկել La Victoria դոմինիկյան բանտը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան