Աստֆալտե հրավառություն եմ ուզում
Բլոգոսֆերա
«...Մեր քաղաքում հրավառությունները մի տեսակ դարձել են սովորական մի բան.... Մեկի հարսանիքն է, հրավառություն է, մյուսի զոքանչի ծնունդն է, դարձյալ հրավառություն է, պետական նշանակության տոն է՝ հրավառությունն անբաժան...Երեկ կեսգիշերից առաջ, երբ տանը նստած դարձյալ լսեցի հրավառության ձաայներ, հասկացա, որ քաղաքական ուժերից մեկը դեռ ԿԸՀ-ի կողմից արդյունքները չհրապրակած տոնում է իր հաղթանակը...
Հրավառությունները մեր կյանքում դարձել են սովորական ու շարքային, իսկ առաջ երեխայի նման կանգնում ու նայում էինք երկնքին՝ տեսնելու, թե ինչ գեղեցկությամբ են փայլելու լույսերը... Լավ հրավառությունը հրավառություն, կուզեմ, որ այդ հրավառությունների նման արագ ու օպերատիվ լուծվեն մեր քաղաքի խնդիրները.... Օրինակ ինչ լավ կլիներ, որ Հերացի փողոցը նույն ջանասիրությամբ ասֆալտապատեին (մեղք չգործելու համար պետք է խոստովանեմ, որ քանդելուց շատ ջանասեր էին) ու ես ու իմ նման հազարավոր վարորդներ ստիպված չլինեին ամեն օր փոսերը հաշվել...
Ես անկեղծ տրամաբանությունը չեմ հասկանում, իսկապե՞ս պետք է քանդելուց հետո 10- յակ օրեր էդպես թողնել, մարդկանց նյարդայնացնել նոր ասֆալտապատել, գուցե ասֆալտն էդպես ավելի՞ որակով է լինում... ի դեպ, Հերացին միակը չէ, որ քանդել ու չեն սարքում... Տառապանքս փորձ ունի, մեր բակից գլխավոր փողոց գնացող ճանապարհը տեղ-տեղ քանդեցին (Նորքի առաջին զանգվածում) կարկատելու համար, կարծեմ դեռ ԱԺ ընտրության ժամանակ, առ հիմա ամեն օր հաշվում եմ նաեւ այդ փոսերը...դրա համար եմ վախենում հանկարծ չմոռանան Հերացին, Չարենցը,,,,,,,,,Աստֆալտե հրավառություն եմ ուզում....!!!»։
Գրառումը՝ Ալիկ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան