Հյուսիսային Կորեան իր հրթիռները դուրս է բերել մարտական դրությունից
Աշխարհ
Հյուսիսային Կորեան «Մուսադան» տիպի իր 2 բալիստիկ հրթիռները դուրս է բերել մեկնարկային հարթակից: Այս մասին մայիսի 7-ին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի իշխանություններին:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ դժվար թե Հյուսիսային Կորեայի արևելյան ափերից մարտական դրությունից դուրս բերված հրթիռները տեղափոխվել են մեկ այլ մերկնարկային հարթակ: Պաշտոնյան, ում անունը չի հրապարակվում, հայտարարել է, որ հրթիռները պարզապես դուրս են բերվել մարտական պատրաստվածության դրությունից:
Նշենք, որ մի քանի շաբաթ շարունակ վտանգ կար, որ ԿԺԴՀ-ն հրթիռ կարձակի: Հարավային Կորեայի իշխանությունները տվյալներ ունեին, որ իրենց հարևանները պատրաստվում են մարտական զորավարժություններ իրականացնել արևմտյան ափամերձ տարածքում՝ Դեղին ծովի շրջաններում: Բացի այդ, Սեուլը զգուշանում էր ԿԺԴՀ-ի կողմից արևելյան ափերում հրթիռային փորձարկումներից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան