Ղազախստանում առաջարկում են սպանել ծեր նախագահներին
Աշխարհ
Ղազախստանում առաջարկում են պաշտոնապես սահմանափակել պետության ղեկավարի կյանքի ժամկետները: Նման առաջարկությամբ հանդես է եկել Ղազախստանի Մուսուլմանների միությունն ու Կենտրոնական Ասիայի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը. տեղեկացնում է Central Asian News-ը:
Նախաձեռնության հեղինակների խոսքերով՝ երկիրը պետք է նախագահի 80 տարեկանից ոչ ծեր անձնավորություն: Համաձայն նրանց առաջարկած պլանի՝ երկրի սահմանադրության մեջ անհրաժեշտ է նշում ավելացնել այդ մասին, որի խախտման դեպքում պետության ղեկավարին պետք է մահապատիժ սպառնա:
«Եթե պետության նախագահը 80 տարեկանը լրանալուց հետո շարունակում է հավակնել այդ պաշտոնին, ապա նա պետք է մահապատժի ենթարկվի՝ անկախ իր ցանկությունից»,-ասված է այդ կազմակերպությունների կողմից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ:
Ըստ գործակալության տվյալների՝ նախագծի հեղինակներն առաջարկում են այդ օրինագիծը չկիրառել գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նկատմամբ, ով ներկայումս 72 տարեկան է և զբաղեցնում է պետության ղեկավարի աթոռն արդեն 20 տարուց ավել՝ 4 անգամ անընդմեջ վերընտրվելով այդ պաշտոնում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան