Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնվել են Սիրիայի հարցով միջազգային խորհրդակցություն հրավիրել
Աշխարհ
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մտադիր են աջակցել բանակցությունների նստելու սիրիական կառավարության և ընդդիմության ձգտումները և ցանկանում են արդեն մայիսին Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով միջազգային խորհրդակցություն հրավիրել:
Նման համաձայնութան են եկել ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավաները Մոսկվայում:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումից հետո Լավրովը հայտարարել է. «Մենք համաձայնության ենք եկել ջանքեր չխնայելու հարցում, և ես կարծում եմ, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ: Հնարավոր է՝ արդեն մայիսի վերջին միջազգային խորհրդակցություն հրավիրենք, որը կկազմակերպվի ժնևյան խորհրդակցության զարգացման նպատակով»,- արտգործնախարարի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան