Մեքսիկայում գազատար ցիստեռնի պայթյունից զոհվել է 23 մարդ
Աշխարհ
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի մոտակայքում 23 մարդ է զոհվել հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռնի պայթյունի արդյունքում, ևս 36- մարդ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել և այս պահին հիվանդանոցում է. տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Վիրավորներից 13-ի դրությունը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Նախնական վարկածի համաձայն՝ գազատար մեքենայի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և բարձր արագության տակ բախվել է մի քանի մեքենայի, ինչի հետևանքով ավտոցիստեռնն այրվել է:
Մեքենայի վարորդը կենդանի է մնացել և այս պահին կալանավորված է: Միջադեպը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 05.00-ի սահմաններում:
ՃՏՊ-ի հետևանքով այրվել է 15 մեքենա, հրդեհի բոցերն այրել են շուրջ 50 բնակելի տուն: Մարդիկ տարհանվել են և տեղավորվել հանրակացարաններում:
Բժշիկները տագնապ ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան