Տղանե՜ր, ուշքի եկեք...
Բլոգոսֆերա
«Տղաներ, խորը մտածեք...Գոնե մի անգամ ձեզ հետաքրքրել է, թե ինչպե՞ս է զգում իրեն ձեր իրած աղջիկը՝ ընկերուհին, երբ դուք վիճում եք ու երևի շատ անիմաստ պատճառով: Չե՞ս մտածել երբեք, թե ինչ է կատարվում նրա հետ, երբ անջատում ես հեռախոսը, այդպես էլ չգալով միևնույն հայտարարի կամ մինչև վերջ չլսելով աղջկա բացատրությունը, չհաշտվելով: Երբ վիրավորում ու ցածրացնում ես աղջկան, նույնիսկ, եթե դա կատակ է: Երբ նրան սոցիալական կայքերում ջնջում ես "вторая половинка"-ներից ու առհասարակ՝ ընկերներից: Երբ կոպտում ես ու բղավում ես նրա վրա... Ուրեմն այսպես, տղաներ: Յուրաքանչյուր սիրող աղջիկ շատ ծանր է տանում նույնիսկ թեթև կռիվը և շատ է տանջվում ու արցունք թափում ձեր մի "աղջիիի"-ից կամ, որ արդեն սովորական է՝ "արա այ դեբիլ"-ից ու նմանատիպ բաներից: Նույնիսկ ամենաուժեղներին սերը թուլացնում է, ծնկի բերում, ցավ պատճառում: Ես հաստատ գիտեմ, որ եթե դուք հիմա կռված եք, ապա քո ընկերուհին լաց է լինում: Ես պատրաստ եմ բանավեճի բռնվել ու հաստատել, որ քո համար միևնույն է ընկերուհիդ: Հա, մտածում ես կհաշտվեմ ու ամեն ինչ կլինի առավա նման, ամեն ինչ լինի "ok": Չէ՞ որ այդպես արդեն հազար անգամ եղել է, բայց ամեն անգամվա հետ մարդուն զզվեցնում են նման հարաբերությունները: Իսկ եթե հաջորդ անգամն այլևս չլինի՞: Մարդիկ համբերատար են, բայց յուրաքանչյուր համբերատարություն ունի սահման: Աղջիկները սիրելու պատճառով ձեզ յուրաքանչյուր քայլ ներում են, յուրաքանչյուր խոսքի ուշադրություն չեն դարձնում, փորձում են ևս մեկ անգամ "հնարավորություն" տալ, ուղղակի իրենք իրենց խաբում են, որ չեն վիրավորվել, որպեսզի նորից նրանց կողքին լինեք, սիրո խոսքեր ասեք: Լավ, ի՞նչ դժվար բան կա հեռախոսը վերցնելու և զանգելու մեջ նրանից հետո, երբ աղջիկը վիրավորվեց և անջատեց հեռախոսը: Դուք տղամարդ եք չէ՞...Ասա նրան, որ այդպես անել չի կարելի, խոսի՜ր հետը: Զրույցները միշտ ամեն բան փոխում են: Ինչու՞ վիրավորել: Հիմարություն է և ոչ էլ ծիծաղելի անընդհատ կատակներ ու հումորներ անելը: "Կատակը այն է, երբ մարդկանց ծիծաղելի է թվում և ոչ թե այն, երբ մարդիկ վիրավորվում են": Ախր ոչ մի աղջիկ ծաղիկներ ու ռեստորաններ չի խնդրում ու պահանջում: Միայն նորմալ վերաբերմունք: Նորմալ հարաբերությունները հրաշալի հարաբերությունների սկիզբն են: Իսկ երբ դու արդեն անգիր արած քայլեր ես անում, նմանվելով կարծրատիպերի ու հնադարյան քայլերի հետևող տղայի՝ խանդում ես, ստուգում ես, վիրավորում ես, ապտակում ես, գոռում ես, ջարդում ես հեռախոսը, ապա դա ընդհանրապես սեր չէ: Ոչ մի դժվար ու ամոթ բան չկա առաջինը զանգելու ու սիրած աղջկա որպիսությամբ հետաքրքրվելու մեջ: Զանգիր ու հարցրու. "Ո՞նց ես սիրունս": Ինքը կփայլի ժպիտով: Ես խոստանում եմ: Տղամարդ եղեք:
Ուշքի եկեք: Դադարեք ամեն անգամ նեղացնել, վիճել, գոռալ, անջատել հեռախոսը: Սիրող աղջիկներին ծաղիկներ ու նվերներ պետք չեն: Մեզ ուշադրություն է պետք: Ուշադրություն: Նստիր ու մտածիր: Ինչու՞ է քեզ սիրում: Ուղղակի վերցրու հեռախոսը և զանգիր: Ներողություն էլ պետք չէ: Ուղղակի խոսիր հետը: Ջերմ: Ու ամեն ինչ լավ կլինի: Միմյանց կորցնելը միշտ էլ շատ ավելի դժվար ու ցավալի է եղել, իսկ հետո տառապել ու անընդհատ լաց լինել...Ուղղակի մտածիր, թե ինչ ցավոտ է հիմա քո ընկերուհու՝ սիրած աղջկա համար: Պատկերացրու, թե ինչքան է կարմրել նրա աչքերը ու թե ինչքան արցունքներ են թափվում ամեն կռվից հետո: Ուղղակի մտածիր, թե ինչքան վիրավորված է հիմա նա՝ քեզ շատ սիրող քո փոքրիկը՝ ընկերուհիդ, սիրածդ աղջիկը»:
Նյութը՝ yessirumem.blogspot.com-ի


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան