Բերեզովսկու հուղարկավորությունը. կյանքի ավարտը չդարձավ պատմության ավարտ (լուսանկարներ)
Աշխարհ
Ռուս գործարար Բորիս Բերեզովսկու հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Անգլիայի Սուրրեյ կոմսության Բրուքվուդ գերեզմանատանը հարազատների և ընկերների ներկայությամբ: Բերեզովսկու ընտանիքը, որը չէր ցանկանում նրա հուղարկավորությունը աղմկահարույց մեդիա-իրադարձություն դարձնել, թաղման ողջ արարողակարգն ու ժամկետները գաղտնիության քողով էր պատել:
Հիշեցնենք, որ Բերեզովսկուն իր տան լոգարանում մարտի 23-ին մահացած էր գտել նրա թիկնապահը: Դատաբժշկական փորձաքննությունը պարզել էր, որ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել: Բերեզովսկին ինքնասպան էր եղել շարֆով կախվելու միջոցով:
Մինչև հուղարկավորության օրը գաղտնի էր պահվում, թե որտեղ է թաղվելու նախկին գործարարը: Նրա փեսան հայտարարել էր, որ մարմինը հողին կհանձնվի Սուրրեյ կոմսությունում, սակայն հուղարկավորությունից միայն մի քանի ժամ առաջ էր հայտնի դարձել, որ նրան թաղելու են Արևմտյան Եվրոպայի ամենախոշոր գերեզմանատներից մեկի`Բրուքվուդի գերեզմանատանը. գրում է РИА Новости-ն։























































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան