Հնդկաստանում ավտոբուսը զառիթափից ընկել է գետը. կա 35 զոհ
Աշխարհ
Հնդկաստանում լեփ-լեցուն ուղևորատար ավտոբուսը զառիվայրից վայր է ընկել գետը, որի արդյունքում զոհվել է 35 մարդ. տեղեկացնում է CNN-ը:
Ինչպես տեղեկացնում են Հիմաչալ-Փարադեշ նահանգի Մանդի շրջանից, ուր տեղի է ունեցել միջադեպը, ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և կողաշրջվել է`ընկնելով Բեաս գետը:
Այս պահին փրկարարներին հաջողվել է դուրս հանել 35 զոհված ուղևորի դիակ: Փրկվել է նաև 14 տուժած, ովքեր հոսպիտալացվել են: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ուղևորներից շատերին գետի հոսանքը քշել տարել է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)