Չինաստանում աշխարհահռչակ ռեժիսորին կտուգանեն 26 մլն դոլարով ֆիլմի անվան պատճառով
Աշխարհ
Չինաստանում պաշտոնյաները մտադիր են տուգանել աշխարհահռչակ ռեժիսոր Ժան Իմոուին այն բանի համար, որ նրա էկրանավորած նոր ֆիլմի անվանումը հակասում է Չինաստանի ժողովրդական հանրապետության պետական քաղաքականությանը: Նկարահանման ընթացքում կինոֆիլմն անվանել են «7 երեխաների հայր» անունով: Կինոքննադատները կարծիք են հայտնել, որ նման անվանումը չի համապատասխանում Չինաստանի որդեգրած «Մեկ ընտանիք-մեկ երեխա» քաղաքականությանը. մեջբերում է Russia Today-ը:
Համաձայն ռեժիսորի սցենարի` ֆիլմի գլխավոր հերոսը կապված էր միանգամից 4 կանանց հետ, որի արդյուքնում նա 7 երեխայի հայր էր դարձել:
Այժմ ռեժիսորին սպառնում է 26 մլն դոլարի չափով տուգանք: Այդ գումարը 2 անգամ գերազանցում է Իմոուի տարեկան եկամուտը:
61-ամյա Ժան Իմոուին աշխարհառչակ ճանաչում բերեցին «Հերոսը» և «Թռչող դաշույնների տունը» ֆիլմերը:
Նշենք, որ 2008-ին Չինաստանում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ նա խաղերի բացման և փակման արարողությունների գլխավոր բեմադրողն էր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան