Խորհուրդներ Մարկեսից
Բլոգոսֆերա
«Ես քեզ սիրում եմ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին: Նրանք, ովքեր արժանի են, չեն ստիպի, որ արտասվես:
Եթե մեկը քեզ չի սիրում այնքան, ինչքան դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում իր ողջ էությամբ:
Իսկական ընկերը նա է, ով բռնում է քո ձեռքը և դիպչում սրտիդ:
Երբեք մի՛ դադարիր ժպտալուց, նույնիսկ երբ տխուր ես. ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:
Դու կարող ես պարզապես մարդ լինել այս աշխարհում, բայց ինչ-որ մեկի համար դու աշխարհն ես:
Ժամանակ մի անցկացրու այնպիսի մարդու հետ, որի համար կարևոր չէ քեզ հետ ժամանակ անցկացնելը:
Երևի Աստված ուզում է, որ ճիշտ մարդուն հանդիպելուց առաջ բազմաթիվ սխալ մարդկանց հանդիպես, որպեսզի երբ դա տեղի ունենա, շնորհակալ լինես:
Մի՛ արտասվիր, որովհետև վերջացավ: Ժպտա՛, որովհետև դա կատարվեց:
Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն, այնպես որ պետք է շարունակես վստահել, պարզապես զգույշ եղիր:
Ավելի լավը դարձիր ու ինքդ հասկացիր, թե ով ես, մինչև կհանդիպես մեկին և կհուսաս, որ այդ մարդը կհասկանա, թե ով ես դու:
Այդքան շատ մի՛ պայքարիր. ամենալավ բաներն անսպասելի են կատարվում:
Ասում են, որ հայտնի կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը, որին ճանաչում և սիրում են նաև Հայաստանում, հիվանդ լինելով քաղցկեղով և կարծելով, որ մահանում է, հրաժեշտի նամակ է գրում իր ընթերցողներին: Ձեզ ենք ներկայացնում այդ նամակն առանց մեկնաբանությունների:
Եթե Աստված մի պահ մոռանար, որ ես հասարակ լաթե տիկնիկ եմ և տար ինձ ևս մի քիչ կյանք, հավանաբար ես չէի ասի այն ամենը, ինչ մտածում եմ: Ես ավելի շատ կմտածեի խոսելուց առաջ:
Ես քիչ կքնեի և շատ կերազեի' գիտակցելով, որ փակ աչքերով մեր ամեն մի րոպեն' վաթսուն վայրկյան լույսի կորուստ է:
Ես կչափեի իրերը ոչ թե նրանց արժեքով, այլ նրանց կարևորությամբ:
Ես կքայլեի, երբ ուրիշները կանգնած են, ես կարթնանայի, երբ ուրիշները քնած են և ես կլսեի, երբ ուրիշները խոսում են:
Իսկ ինչպե՜ս ես կվայելեի շոկոլադե պաղպաղակը:
Եթե Աստված ինձ մի քիչ կյանք տար, ես պարզ կհագնվեի և կնետվեի արևի առաջին իսկ ճառագայթների տակ՝ մերկացնելով ոչ միայն մարմինս, այլ նաև հոգիս:
Աստված իմ, եթե ես սիրտ ունենայի, ես կփակեի իմ ողջ ատելությունը սառույցի մեջ և կսպասեի մինչև արևը դուրս գա: Երազելով Վան Գոգի պես' ես կնկարեի աստղերի տակ, Բենեդետիի պոեզիայով և Սերրայի երգը կլիներ իմ սերենադը լուսնին:
Ես կջրեի վարդերը իմ արցունքներով' զգալու համար նրանց փշերի ծակոցն ու նրանց թերթիկների համբույրը: Աստված իմ, միայն եթե ես մի քիչ կյանք ունենայի…
Ես բաց չէի թողնի ոչ մի օր, առանց ասելու սիրելի մարդկանց, թե ինչքան եմ ես նրանց սիրում:
Ես կհամոզեի յուրաքանչյուր կնոջն ու տղամարդուն, որ ես նրանց սիրում եմ և ես կապրեի սիրով սիրահարված:
Ես կապացուցեի մարդկանց, թե ինչպես են նրանք սխալվում կարծելով, որ ծերանալով այլևս չեն կարող սիրել' առանց գիտակցելու, որ նրանք ծերանում են' դադարելով սիրել:
Երեխային ես թևեր կտայի, բայց կթողնեի, որ նա ինքը սովորի թռչել:
Ծերերին ես կսովորեցնեի, որ մահը գալիս է ոչ թե ծերանալուց, այլ մոռանալուց:
Ես այնքա՜ն շատ բան եմ սովորել ձեզանից, մարդիկ:
Ես իմացա, որ բոլորն են ուզում ապրել լեռան գագաթին' առանց գիտակցելու, որ իսկական երջանկությունը գտնվում է դեպի վեր բարձրանալու ճանապարհին:
Ես իմացա, որ երբ նորածինը իր փոքրիկ ձեռքերով առաջին անգամ բռնում է հոր մատը, նա բռնում է այն ընդմիշտ:
Ես իմացա, որ մարդն իրավունք ունի վերևից նայել մեկ այլ մարդու, եթե միայն նա ուզում է օգնել նրան կանգնել:
Ես այնքան շատ բան սովորեցի ձեզանից մարդի՛կ, բայց դրա մի մասը այդպես էլ չեմ կարող օգտագործել, քանի որ լցնելով ճամպրուկը դրանցով, ես պետք է հեռանամ», գրառումը «tigush-tigush.blogspot»-ից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան