«Եվրատեսիլ»–ի մեկնարկը՝ երեկոյան
Աշխարհ
«Եվրատեսիլ-2013» միջազգային երգի մրցույթի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր երեկոյան՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում: 58-րդ «Եվրատեսիլ»-ին մասնակցում են 39 երկրների ներկայացուցիչներ:
Երկու կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 14-ին և 16-ին, իսկ եզրափակիչը՝ 18-ին: Շոուն կհեռարձակվի ուղիղ եթերում:
Մայիսի 16-ին՝ երկրորդ կիսաեզրափակիչում, հանդես կգա Հայաստանը ներկայացնող «Dorians» խումբը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)