Հայը կացնահարել է ադրբեջանցուն կենցաղային հողի վրա
Աշխարհ
Ըստ Կիևից ստացված տեղեկությունների՝ երեկ Ուկրաինայի մայրաքաղաքում հայի և ադրբեջանցու միջև ծագած կռիվն ու դրա արդյունքում ադրբեջանցու կացնահարումը ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել իբրև ազգային թշնամանքի հողի վրա ծագած վեճ, մինչդեռ իրականում՝ խնդիրը եղել է կենցաղային:
Asekose.am-ի խնդրանքով Ուկրաինայում ապրող ազգային փոքրամասնությունների մասին տեղեկատվություն տարածող analitika.at.ua կայքի մեր գործընկերները վաղը մանրամասներ կներկայացնեն միջադեպից, ինչի վերաբերյալ այսօր Ուկրաինայում ՀՀ դեսպանատան, ոստիկանության քաղաքային վարչության և Կիևի քաղաքապետարանի մամուլի պատասխանատուները հրաժարվել են տեղեկություն հաղորդել՝ խոստանալով դեպքի մանրամասները ներկայացնել երկուշաբթի:
Նշենք, որ, ըստ ադրբեջանական աղբյուրների, ծնունդով Լեռնային Ղարաբաղից Միսակ Խիդիրյանը Կիևում կացնահարել է ադրբեջանցի Էլշան Ազադ Ազիզովին, ով այժմ գտնվում է Կիևի քաղաքային հիվանդանոցում:
Չնայած ադրբեջանական աղբյուրները գրում են, թե բժիշկներն ադրբեջանցու վիճակը համարում են կրիտիկական, լուսանկարից դատելով՝ տուժողն ամենևին էլ կրիտիկական վիճակում չէ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան