Հերթական ողբերգությունը՝ ԱՄՆ–ում. կրակ են բացել շքերթի մասնակիցների ուղղությամբ, կա 12 վիրավոր
Աշխարհ
Քիչ առաջ անհայտ անձիք կրակ են բացել ԱՄՆ Նյու Օռլեան քաղաքում Մայրերի օրվա կապակցությամբ կազմակերպված շքերթի մասնակիցների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է FOX8 հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղի ոստիկանության վրա։
Կա 12 վիրավոր, այդ թվում՝ 10-ամյա երեխա։ Վիրավորներից 3-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Նշենք նաև, որ շքերթին մասնակցել է շուրջ 300 մարդ։
Կան տեղեկություններ, որ 3 կասկածյալներ հետախուզվում են ոստիկանության կողմից։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)