ԱՄՆ-ում վաճառքի են հանել նախագահական ինքնաթիռը
Աշխարհ
ԱՄՆ-ն վաճառքի է հանել ինքնաթիռը, որն ավելի քան 3 տասնամյակ սպասարկել է նախագահներին և այլ բարձրաստիճան անձանց. կիրակի օրը հայտնել են ԱՄՆ-ի կառավարությանն առընթեր ընդհանուր նշանակության ծառայությունների վարչությունից, գրում է РИА Новости-ն:
Վաճառքի նախնական գին է սահմանվել 50 հազար դոլարը:
«Մենք հաճախ չենք վաճառում նման իրեր, սակայն ԱՄՆ-ի կառավարությանն առընթեր ընդհանուր նշանակության ծառայությունների վարչության աճուրդը վաճառքի է հանել այն օդանավը, որով թռիչքներ են իրականացրել նախագահ Ֆորդը, Քարթերը, Ռեյգանը, Բուշը, Քլինթոնը, ինչպես նաև փոխնախագահներ, առաջին տիկնայք, նախարարներ, գեներալներ, ադմիրալներ, օտարերկրյա պաշտոնական անձինք և այլք»,-հայտնել է վարչության մամլո ծառայությունը:
Աճուրդի հանված մոդելը երկշարժիչանի մերձմագիստրալային McDonnell Douglas DC-9 օդանավն է, որը ծառայել է որպես նախագահական ինքնաթիռ 1975-2005թթ.:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)