Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Եկե՞լ է երկիր կառավարի, թե՞ մեզ թալանի (տեսանյութ) ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը Հայաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը. Հրաչյա Ռոստոմյան Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյալը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է․ Shamshyan Վրաստանում ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ուսանողները վրաններ են տեղադրել համալսարանի բակում Մենք բաց ենք բանակցությունների համար. Զախարովա Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ելույթով է հանդես եկել Քյարամյանը ՊՎԾ պետ չի նշանակվելու, ոչ մի պաշտոն չի ստանալու. 24News 

Եթե ուղղակի ուզում ես հայտնվել ԱԺ-ում, որովհետև ընկերդ քաղաքապետ է կամ մյուսը պատգամավոր՝ ես դա չեմ հասկանում

Հասարակություն

Դերասան Հովհաննես Ազոյանը երեկ հայտարարեց, որ ուզում է մուտք գործել Ազգային Ժողով. «Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը»,-ասել է Ազոյանը: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց դերասան, հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանի հետ:

-Պարո՛ն Ղազանչյան, ըստ Ձեզ, կարո՞ղ է Հովհաննես Ազոյանն ԱԺ-ում իրեն հավուր պատշաճի դրսևորել:

-Ճիշտն ասած, ես շուրջ կես տարի է՝ իր հետ չեմ  շփվել և չեմ կարող ասել, թե ինչ է փոխվել իր կյանքում: Ազգային Ժողո՞վ է ուզում գնալ. հիմա բոլորն էլ կարող են գնալ ԱԺ:

-Պատգամավոր է ուզում դառնալ:

-Հա՜, պատգամավոր է ուզում դառնալ, փաստորեն: Հիմա ամեն ինչ փոխվել է, դերասանները գնում են ԱԺ, այնտեղից էլ գալիս են դերասանություն անելու (ժպտում է.-խմբ): Մի խոսքով, շոուբիզնեսը մտնում է էնտեղ: Եթե ուզում է պատգամավոր դառնալ, ի՞նչ կարող եմ ասել, ես էլ եմ շատ բան ուզում: Պետք է հասկանալ, կարո՞ղ ես օգուտ տալ, թե՞ ոչ:

Ըստ Ձեզ, ավելի լավ է, որ Ազոյանը մնա որպես դերասա՞ն, թե՞ մտնի քաղաքականություն:

-Ես կարծում եմ, յուրաքանչյուրն իր տեղում  պետք է լինի: Եթե մարդ տարիներ շարունակ աշխատել է որևէ ոլորտում, այս դեպքում՝ որպես դերասան, եթե լավ է ստացվում, պետք է շարունակել, եթե վատ է ստացվում՝ այդ դեպքում կարելի է նոր պոկվել դեպի Ազգային ժողով... 

Իսկ Դուք կցանկանայի՞ք, որ Ձեր օրենսդրությունը գրեր Հովհաննես Ազոյանը, նրան պատկերացնու՞մ եք Ձեր պատգամավորը:

-Այն ժամանակ, եթե ամեն ինչ այլ էր, հիմա շատ արագ են զարգանում իրադարձությունները: Եթե մի փոքր դանդաղ ամեն ինչ տեղի ունենար, մի գուցե մարսեինք, բայց որ մեկը չպրծած, մյուսն է սկսվում՝ քաղաքացիները չեն հասցնում որևէ բան ասել, որևէ գնահատական տալ: Մինչև որևէ գնահատական ես տալիս, մեկ այլ բան է բացվում: Չեմ կարող ասել որևէ բան այս մասով:

Պարոն Ղազանչյան, ընդամենը կես տարի է ինչ չեք շփվում Ազոյանի հետ, սակայն նա  երկար տարիներ ակտիվ է եղել բողոքի մի շարք ակցիաներում, երբևէ չի՞ ասել, որ  քաղաքական դաշտում որոշ քայլեր անելու հեռահար նպատակներ ունի:

-Գիտե՞ս ոնց, ցույցերին ակտիվ մասնակցություն շատերն են ունեցել, և բոլորով միասին հայտարարել, թե ուզում են մտնել քաղաքական դաշտ, դա էլ մի բան չէ: Բայց եթե դու ունես ծրագիր, զգում ես, որ կարող ես օգուտ տալ թեկուզ Ազգային ժողովում, ի՞նչ ասեմ՝ բարի ճանապարհ: Իսկ եթե ուղղակի ուզում ես հայտնվել այնտեղ, որովհետև ընկերդ քաղաքապետ է, կամ մյուս ընկերդ էլ պատգամավոր է, ես դա չեմ հասկանում, ճիշտն ասած:

Իսկ Հովհաննես Ազոյանի դեպքում ո՞ր տարբերակն է:

-Քանի որ վաղուց չեմ շփվել, չեմ կարող շատ բան ասել: Չգիտեմ՝ ինչ է փոխվել ու ինչ արտառոց փոփոխություններ են եղել իր կյանքում: Հիմա մենք ունենք շատ մարդիկ քաղաքական դաշտում, որոնք երբևէ չեն երևացել, բայց վերջերս շատ հանկարծակի «բուսնել են»: Ես քաղաքականությունից հեռու եմ և որ ճիշտն ասեմ, առաջիկա մեկ տարում ինձ հաստատ չեք տեսնի Ազգային ժողովում, կարող են հանգիստ լինել թե՛ իմ ընկերները, և թե՛ ինձ ճանաչողերը (ժպտում է.- խմբ.):

Իսկ այդ «հանկարծակի հայտնվողներից» անուններ կարո՞ղ եք տալ:

-Ճիշտն ասած, չեմ էլ ճանաչում, որ տամ: Օրինակ, այսօր Երևանի ավագանու նիստն էի նայում, ու բացի Հայկից՝ մյուսներին չէի ճանաչում: Դա երևի նորմալ է: 

Իրադարձությունները շատ արագ զարգացան նաև Հայկ Մարությանի դեպքում, իր մասով և՞ս գնահատականներ չունեք:

-Չէ, Հայկի հետ կապված կարող եմ ասել, որ նա այնքան էլ նոր չէ քաղաքական դաշտում: Նա երկար տարիներ սոցիալական տարբեր ծրագրերում էր ընգրկված և միայն դերասան չէր: Որպես քաղաքապետ, այո՛, ինձ համար անսովոր է, բայց ի՞նչ վատ է, որ ընկերս քաղաքապետ է: 

Հարցազրույցը՝ Արմինե Միքայելյանի

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Եկե՞լ է երկիր կառավարի, թե՞ մեզ թալանի (տեսանյութ) ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկըՀայաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը. Հրաչյա Ռոստոմյան Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյալը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է․ Shamshyan Վրաստանում ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ուսանողները վրաններ են տեղադրել համալսարանի բակում Մենք բաց ենք բանակցությունների համար. Զախարովա Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ելույթով է հանդես եկել Քյարամյանը ՊՎԾ պետ չի նշանակվելու, ոչ մի պաշտոն չի ստանալու. 24News Լուիզա Ներսիսյանը` Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Վահան Հարությունյանն ընտրվել է Հայաստանի Շինարարների միության նախագահ Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է․ ՖԱՖ Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. Ֆիդան Շուկայից հետ են կանչվել Գեղարքունիքում արտադրված կաթնամթերքի խմբաքանակներ Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները․ MediaHub Խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են․ ՔԿ Արտակարգ վիճակ՝ Սիլիկյան թաղամասում. կոյուղաջրերը ողողել են ամբողջ փողոցը և լցվել քաղաքացիների տները Փաշինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանըՔՊ-ում որոշել են՝ ում նշանակել Քյարամյանի փոխարեն․ ArmLur.am Ժամկետային զինծառայող Շանթ Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ Պետական պարտքն աճել է 5.5%-ով․ «Լույս» հիմնադրամԸմբշամարտի զինվորականների ԱԱ․ Տիգրան Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ«Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած երկրի արջև». Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը Հրապարակվել են Արեգակի նոր բարձրորակ պատկերներԵրևան քաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է ՈւկրաինայինԹուրքիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել բաց չթողնել «պատմական հնարավորությունը»Փաշինյանը որոշել է ՊՎԾ պետի պաշտոնում նշանակել Արգիշտի Քյարամյանին․ 168.amԼավագույն սկեսուր մայրիկից. Սամվել Ալեքսանյանի հարսը ցույց է տվել սկեսուրի նվիրած շքեղ անակնկալը (տեսանյութ) Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը վերսկսել է աշխատանքը Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ «Հետք» 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը  Ո՞վ էր ճեպազրույցի ժամանակ զանգահարել Զախարովային․ պարզաբանում (տեսանյութ) Ոչ սթափ վարորդի մոտ դանակներ են հայտնաբերվել, հայհոյանքներ են հնչել ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր է տվել Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախարարի նկատմամբ ՔՊ-ն Երևանում շրիշակից ցածր վարկանիշ ունի․ Գևորգ Ստեփանյան Փաշինյանից sms ստացե՞լ եք. լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ) Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Փոփոխություններ են կատարվել մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկում Արևմտյան քաղաքակրթության գերակայության դարաշրջանն ավարտվել է. Օրբան ՊԵԿ-ը կանխել է 550 հազար դոլարի «կոկաին» տեսակի թմրամիջոցի՝ ՀՀ ներմուծման փորձը (տեսանյութ) Մահացել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Ասկերանի քաղաքապետի քրեական գործով Եվրահանձնաժողովի ղեկավարը փրկել է ինքնաթիռում վատացած տղամարդուն․ Bild Ադրբեջանի և ՌԴ–ի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թ․ հունվար-հոկտեմբերին կազմել է 3,942 միլիարդ դոլարԿառավարությունը սահմանել է գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները
Ամենադիտված