Ինչ է սպասվում ուսուցիչներին. ինչպես պետք է ներկայանան աշխատանքի
ՀասարակությունՕրերս ԿԳՄՍՆ-ն հրապարակեց կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը: Ըստ այդ ուղեցույցի՝ 65 և բարձր տարիքի ուսուցիչները` անկախ առողջական վիճակից, անպայմանորեն պետք է աշխատանքի ներկայանան հատուկ պաշտպանիչ միջոցներով:
ԿԳՄՍՆ-ից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին, որ խոսքը դիմավահանների մասին է: Դրանք տրամադրվելու են ԿԳՄՍՆ-ի կողմից: Ուսուցիչները հնարավորություն ունեն դասընթացն իրականացնելու իրենց համար առավել նպատակահարմար եղանակով, այն է՝ կա՛մ աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով, եթե առկա են դրա համար անհրաժեշտ պայմանները, կա՛մ չներկայանալ աշխատանքի:
Նշենք նաև, որ աշխատանքի չներկայանալու դեպքում ուսուցիչների համար դասաբաշխում չի կատարվելու: Նրանց աշխատավարձը հաշվարկվելու է նախորդ ուսումնական տարվա դասաբաշխմանը համապատասխան, բայց ոչ ավել, քան մեկ հաստիքի չափով:
Արփինե Հակոբյան