Գործարկել ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմը՝ Ադրբեջանում հայերի պաշտպանության համար․ արցախցիների պահանջագիրը Մենք դեմ ենք տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը․ ԻԻՀ արտգործնախարարի առաջին տեղակալ Սիգ բնօգտագործման վճարի դրույքաչափը կավելանա 3 անգամ Ինչ անել զորակոչից տարկետում ստանալու համար Չարենցավանում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2110»-ում Արփինե Սարգսյանն ընդունել է Լիտվայի ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը. ստորագրվել է համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիրը (տեսանյութ) Անդրանիկ Մատիկոզյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է մահացել Դատապարտում ենք ադրբեջանցի հանցագործի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու որոշումը․ հայտարարություն Միգուցե էլի մի բան ծախելու է. սյունեցին՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները Բաքվի դատարանում ընթանում է հայերի դեմ շինծու գործերով դատավարությունը (տեսնյութ) 

«Ի՞նչ բան է հայկական հայրենասիրությունը»․ Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանն «Ի՞նչ բան է հայկական հայրենասիրությունը» վերնագրով գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև․
 
«Փաշինյանը երեկ ճամարտակում էր հայկական հայրենասիրության ավանդական պատկերացումներից հրաժարվելու «անհրաժեշտության» մասին. «Մենք պետք է մի բան հասկանանք, որ հայրենասիրության մեր մոդելը սովետական մոդել է, որն իր խորքում լուրջ հակասություն ունի Հայաստանի պետության և պետականության հետ» (https://168.am/2023/01/10/1817209.html
 
Ասածն այն է, որ հայը պետք է այլևս հայ չլինի և այսուհետև Արցախը, Նախիջևանը, Կարսը, Անին, Վանն ու Մուշը չընկալի որպես հայոց հայրենիք։ Ըստ այս օտարի դրածոյի, հայ մարդը պետք է իր հայրենիքը տեսնի միայն նախկին ՀՍՍՀ 29,800 քռ/կմ-անոց տարածքում։ Քանի որ այդպես են պահանջում թուրքերն ու «միջազգային համայնքը»։ Ընդ որում, նրա ասածը նորություն չէ։ 2008 թ. ճիշտ նույն բանն էր քարոզում նորանշանակ (հետագայում՝ ՀՀԿ-ական) վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ մտավորականների հետ իր մի քանի հանդիպումների ժամանակ, մասնավորապես՝ 2008թ. հունիսի 28-ին ՀՀ կառավարության շենքի գլխավոր դահլիճում 50-60 մտավորականների առջև ելույթ ունենալիս (որին էլ հենց տեղում կոշտ ու բավականին հանգամանալից պատասխան տվեցի՝ վաստակելով այս ապազգային գործչի և նրա արբանյակների սուր անբարյացակամությունը)։
 
Ըստ էության, թուրքական-գլոբալիստական այսպիսի պահանջը հնարավոր է իրականացնել միայն մեկ դեպքում՝ եթե հաջողվի հային ապամշակութացնել և վերածել ազգային հիշողությունից զուրկ էակի՝ մանկուրտի։ Սա նշանակում է, որ հայը և նրա զավակներն այլևս չպետք է, օրինակ, կարդան հայկական էպոսը, որովհետև այնտեղ ինչ-որ օտար Սասուն երկրամասի պատմությունն է շարադրված։
 
Հայը և նրա զավակները չպետք է այլևս սովորեն հայոց պատմություն, որովհետև այն նախատեսում է նաև պատմական աշխարհագրության իմացություն, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհի և հայոց թագավորությունների սահմանների մասին գիտելիք։
 
Հայը և նրա զավակներն այլևս չպետք է լսեն հայկական ռազմահայրենասիրական երգեր և օպերաներ, որովհետև այնտեղ հիշատակվում են ՀՍՍՀ 29,800 քռ/կմ-անոց տարածքից դուրս գտնվող ինչ-որ վայրեր։
Հայը և նրա զավակներն այլևս չպետք է ճանաչեն Հայկական բանակների տված հազարավոր ճակատամարտերի վայրերն ու դրանց անունները, որովհետև նրանք հանկարծ կարող է մտածեն, որ իրենց հայրենիքն իրենցից ցեղասպանության միջոցով խլվել է։
 
Կարճ ասած՝ ՀԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՅԱԶԵՐԾԵԼ և դարձնել մի խեղճ ու կրակ անհայրենիք էակ, որը ո՛չ պատմական հիշողություն ունի, ո՛չ էլ, բնականաբար, իր ազգային իրավունքներն ու շահերը պաշտպանելու որևէ ցանկություն։ Սա՛ է թուրքերի և «միջազգային համայնքի» ուզածը։
 
Բայց որքան էլ մանկուրտների թվաքանակն այժմ կտրուկ ավելացել է, հատկապես իշխանական լծակներին ու կերակրատաշտին մոտ գտնվողների միջավայրում, այդուամենայնիվ, հային հայազերծելու նպատակը, ըստ իս, սկզբունքորեն անիրագործելի է։ Հետևաբար, մնում է երկրորդ տարբերակը՝ հայերի ֆիզիկական բնաջնջումն ու հայրենազրկումը, որն էլ քայլ առ քայլ սկսել է իրագործվել 2020 թ. սեպտեմբերի 27-ից ի վեր։ Մենք այժմ ապրում ենք Հայոց ցեղասպանության հերթական փուլում։
 
Ինչ վերաբերում է իրական հայկական հայրենասիրությանը, ապա ժամանակին ես այն այսպես եմ բնորոշել.
 
«Հայկական հայրենասիրությունը քաղաքականորեն իրապաշտ նվիրվածության զգացում է հայոց ազգի և որոշակի տարածքի` Հայաստանի նկատմամբ ժամանակային երեք չափումներում` նրա պատմական, ներկա և ենթադրվող ապագա սահմաններում (առաջին և երրորդ չափումներում սահմաններն այդ համընկնում են Հայկական լեռնաշխարհին): Իսկական հայկական հայրենասիրությունը ամենից առաջ տարածքային զգացողություն է»:
 
(Ա.Ա. «Ռազմավարական խոռոչները հայոց քաղաքական գիտակցության մեջ կամ Հայաստանի աշխարհաքաղաքական գոյության աքսիոմները». Լոս Անջելես, 2006, էջ 13. http://www.hayq.org/.../Razmavarakan_khorochner_ARM.pdf).
«Армянский патриотизм – это политически реалистическое чувство преданности к армянской нации и к конкретной территории, а именно – Армении в трех временных измерениях: в ее исторических, настоящих и футурологических границах (в первом и третьем измерении границы эти совпадают с Армянским Нагорьем). Истинный армянский патриотизм – это прежде всего территориальное чувство».
(A.A. Стратегические провалы в политическом сознании армянства или аксиомы геополитического бытия Армении. Los Angeles, 2006, p. 50; http://www.hayq.org/upload/files/StrategicGaps_Golos_RUS.pdf)
«Armenian patriotism is a politically realistic feeling of loyalty to the Armenian nation and the physical territory, namely, to Armenia, in three time dimensions: in her historic, present and aspirational boundaries (in the first and last cases these boundaries coincide with the Armenian Highland). True Armenian patriotism is, first and foremost, a feeling of an attachment to the territory itself».
(A.A. Strategic Gaps in Armenian Political Consciousness or Axioms of the Geopolitical Existence of Armenia. Los Angeles, 2006, p. 315; http://www.hayq.org/upload/files/Strategic_Gaps_ENG.pdf)»։
 
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գործարկել ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմը՝ Ադրբեջանում հայերի պաշտպանության համար․ արցախցիների պահանջագիրը Մենք դեմ ենք տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը․ ԻԻՀ արտգործնախարարի առաջին տեղակալ Սիգ բնօգտագործման վճարի դրույքաչափը կավելանա 3 անգամ Ինչ անել զորակոչից տարկետում ստանալու համար Չարենցավանում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2110»-ումԱրփինե Սարգսյանն ընդունել է Լիտվայի ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը. ստորագրվել է համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիրը (տեսանյութ) Անդրանիկ Մատիկոզյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է մահացել Դատապարտում ենք ադրբեջանցի հանցագործի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու որոշումը․ հայտարարություն Միգուցե էլի մի բան ծախելու է. սյունեցին՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Եվրահանձնաժողովը առաջարկել է Ուկրաինային ինտեգրել Եվրամիությանը․ Հունգարիայի ԱԳ նախարարԴիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարներըԲացահայտվել է Պուտինի վարչակազմի ակտիվ գործունեությունը Հայաստանում․ НезыгарьԲաքվի դատարանում ընթանում է հայերի դեմ շինծու գործերով դատավարությունը (տեսնյութ)Նիկոլ Փաշինյանը վաղը կգնա ԱԺ․ Անդրանիկ Քոչարյանին լավ օրեր չեն սպասվում (տեսանյութ) ԱՄՆ-ն պայմաններ կառաջադրի մաքսատուրքերից խուսափել ցանկացող երկրներին․ WPԻրան-ԱՄՆ հանդիպումը և միջազգային հանրության արձագանքը Երևան-Գյումրի ճանապարհին վթարի է ենթարկվել հայտնի բլոգերը (լուսանկար)ԵՄ-ն կազմակերպությանը անդամակցող թեկնածուներին հրահանգել է չմասնակցել Մոսկվայի Հաղթանակի շքերթինԱպրիլի 15-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21 հարց Ալեն Սիմոնյանն ու Շալվա Պապուաշվիլին պայմանավորվել են հանդիպելՌուսաստանը պատասխանել է «ամենածանր» պատժամիջոցները սահմանելու Ֆրանսիայի կոչինՀայտնաբերվել է հայ-թուրքական սահմանին անհետ կորած համարվող թուրք երիտասարդի դինՀօգուտ ՀՀ–ի բռնագանձվել է Երևանում գտնվող 1.6 հա հողամասը․ ՓաշինյանԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով՝ դոլարը հայտնվել է նոր սպառնալիքի առջև․ BloombergՌուսաստանում թվարկել են մարդկանց, որոնց «պետք է վերացնել» Զելենսկու հետ միասինՀայաստանը պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ․ ՌուբինյանԴատախազությունը պահանջում է նախկին դատավոր Արտակ Բարսեղյանից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 90 միլիոն դրամ Տրամաբանական կլիներ, որ դադարեցվեին աշակերտական այցերն ԱԺ․ Հակոբ Բադալյան Միգրանտները քարեր են նետել լեհ սահմանապահների վրաՊետդուման առաջարկել է տասնապատկել ամուսնալուծության համար պետական ​​տուրքըՎրաստանում նշել են Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման մեկ խոչընդոտԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Պուտինը ծաղրում է Թրամփին. Լեհաստանի ԱԳՆ Չեմ նահանջելու. ՔՊ-ից ով է պատվեր տալիս Հայկ Սարգսյանի դեմ. News.am (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Տաթև-Լծեն ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի Սլովակիայի պաշտպանության նախարարը Հայաստանին օկուպանտ է անվանել (տեսանյութ) ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդն այսօր կքննարկի Հայաստան-Ադրբերջան ընթացիկ զարգացումները ԱՄՆ Կոնգրեսում Թրամփին խորհուրդ են տվել տնտեսություն սովորելՊետք է կենտրոնանանք Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ստորագրելու վրա. Իրանի ԱԳ փոխնախարարԵրևանում «MAN»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնիԸնդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ՆԳ նախարարին Զելենսկին քննադատել Է ԱՄՆ փոխնախագահինՆունե Եսայանը Ավետ Բարսեղյանի հետ Ռուսաստանում է (տեսանյութ) Թրամփը կպարտվի Չինաստանի հետ առևտրային պատերազմում (տեսանյութ) Առաջարկվում է հանրային տրանսպորտից առանց վճարման օգտվող անձանց համար սահմանել վարչական պատասխանատվություն Գլխավոր դատախազությունը պահանջում է Ռուբիկ Ղուկասյանի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Կատարողական վարույթին վերաբերող օրենսդրական փաթեթի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը կերկարացվի. նախագիծ Ո՞ր դեպքում քաղաքացին կտուգանվի տրանպորտում չվճարելիս
Ամենադիտված