ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցեր Բուժաշխատողների աշխատավարձերի պարտքը մարելու համար պետությունը վարկ է վերցրել․ Արտաշատի ԲԿ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ) Դատախազությունը ընթացք է տվել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ դիմումին Ձյուն և մառախուղ ՝ մարզերում Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանի տարածքում Լարսը փակվեց նաև մարդատարների համար Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը Երևանի բացօթյա վաճառակետերից մեկից առգրավվել է 11,8 կգ սիգ տեսակի ձուկ Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք փորձել են որսագողությամբ զբաղվել. մանրամասներ ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները՝ դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Սիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին 

Նախկին ղեկավարի խոստովանությունը. «Կինս քաղաքական հոտառություն ուներ, կռահել էր, որ ապագան մերն է...»

Գիտություն և Մշակույթ

Հայ գրող, գրականագետ, գրաքննադատ, դրամատուրգ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանը ծնվել է 1939 թ. Երևանում։ Ավարտել է ԵՊՀ (1962):1963-65 -ին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում, 1966-75-ին՝ «Գարուն» ամսագրում, 1975-88-ին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1982-89-ին՝ ԳԱԹ-ում, 1991-95-ին՝ ՀՀ ԱԺ լրատվության հանձնաժողովում։ Հեղինակ է բազում թարգմանությունների ռուսերենից և ֆրանսերենից, որոնց թվում են Մոլիերի, Լարոշֆուկոյի, Շադեռլո դը Լակլոյի, Ապոլիների,Պրեվերի, Կոկտոյի, Ժիրոդուի, Անույի, Ռընարի, Սագանի և այլոց գործերը։ Հրատարակել է մոտ 500 գրականագիտական հոդված մամուլում՝ նվիրված արդի գրականության հարցերին։ Որպես գլխավոր խմբագրիչ և հրատարակության վարիչ, Թոփչյանի գործունեության շնորհիվ հրատարակվել են Ռուբեն Սևակի, Վազգեն Շուշանյանի, Հրաչ Զարդարյանի, Հարութ Կոստանդյանի,Նիկողոս Սարաֆյանի և այլ հայ գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև հայ գրողների ժողովածուներ և անթոլոգիաներ այլ լեզուներով։ Ալեքսանդր Թոփչյանի հեղինակությամբ լույս են տեսել նաև մի քանի գեղարվեստական գրքեր։

Ձեզ ենք ներկայացնում նրա «Մեր դեմ խաղ չկա...» կամ տականքի խոստովանությունը» մոնոդրաման /Սկիզբը` «Ժողովուրդը հավատում էր գավառական դերասանի իմ սարքովի տխրությանը», «Տասը միլիարդ մոմը կարողացանք կարճ ժամանակում վաճառել ժողովրդին...», «Մինիստր նշանակվելու հաջորդ օրն իսկ փառահեղ քեֆ արեցինք հանրապետության ամենամեծ արգելոց-անտառում...» և այլն/:

Իմ ընտանի՞քը... Չունենայի՜ դրանց... Մորուքս աճեցնելու օրերին էր, երբ կինս հաշտվեց ու հետ կանչեց ինձ... Քաղաքական հոտառություն ուներ, կռահել էր, որ ապագան մերն է... Կյանքումս դրա նման անկուշտ արարած չեմ տեսել... Փողը կուբամետրերով էր մտնում մեր տուն, բայց մի շաբաթ չանցած սկսում էր վնգստալ, թե հացի փող չունենք... Քաղաքում ինչքան պարազիտ ու շառլատան կար եկան լցվեցին մեր տուն... Է՛լ մանիկյուր ու պեդիկյուր անող, է՛լ վարսավիրներ, է՛լ մասաժիստներ, է՛լ կունֆուիստ, է՛լ շիացու, է՛լ կարատեիստ, է՛լ թուղթուգիր անող, է՛լ բախտ բացող, է՛լ աստղագուշակ... Հատուկ խոհարարների եւ տուն մաքրողների մասին էլ չեմ ասում... Մատը-մատին չէր խփում, ու ինչքան շատ էին վրեն աշխատում, էնքան ավելի էր գեշանում...

Հենց առաջին անգամ արտասահման գնալուց հետո որոշեց շուն պահել... Իբր բոնտոն ա... Իբր Եվրոպայում բոլոր կարգին մարդիկ շուն են պահում... Դե, մենք էլ քանի որ կարգին մարդիկ ենք եւ, իհարկե, եվրոպացի, նշանակում է մենք էլ պիտի շուն պահենք... Գնաց մի այլանդակ գամփռ բերեց... Դեռ ոչինչ, որ տունն ամբողջ օրը լցված էր դրա հաջոցով, որ դրա մազերն էինք հանում ճաշի միջից, որ կինս ու աղջիկս հիստերիկ ղժժոցներով եւ ցուցադրաբար դրա լորձունքոտ դունչն էին համբուրում, որ հյուրերի ներկայությամբ թողնում էին սեղանին դրված ափսեից խփշտի... Բայց չափ ու սահմանն անցավ, երբ պահանջեց, որ իր շան զխտկվելիքն արտասահմանից բերել տամ... Հատո՜ւկ պահածոներ... Իբր դրանց մեջ ինչ-որ վիտամին կա, որ շատ օգտակար է շան համար... Իբր մեր շուկաներում վաճառվող թարմ միսը կարող է խոց առաջացնել այդ հրեշի ստամոքսում...

Տո շան քա՛ծ, տո բոստանչու աղջիկ, չես տեսնո՞ւմ, թե երկիրն ինչ վիճակում է... Պատկառելի ու վաստակաշատ մարդիկ անձրեւի ու ձյան տակ ժամերով հերթ են կանգնում, որ մի կտոր ցեխ-հաց առնեն, իսկ դու ուզում ես քո շան լափն անպայման դրսից գա... Ասացի. «Թո՛ղ քո շունը էն ուտի, ինչ որ մենք... Ի՛նչ է, մեզնից լա՞վն է»:

Տղայիս անունը մի տուր... Պատերազմի ծանր օրերին էր... Բանակից ազատեցինք որպես անբուժելի հիվանդ, չնայած եզի առողջություն ուներ... Երանի գնար ու հետ չգար... Ուսումը կիսատ թողեց ու «Ֆոտո-մոդելի» ստուդիա բացեց... Իբր ռեկլամների համար գեղեցիկ աղջիկներ են պետք... Իբր պիտի Եվրոպա տանի` մանեկեն դարձնի, որ միլիոններ աշխատեն... Էդ միամիտ աղջիկներն էլ եկան ու դրա թակարդն ընկան... Հետո հերթով սկսեց դրանց ծախել... Մի քանիսին տարավ Դուբայ, մի քանիսին էլ Եվրոպա` ալբանացի մոծիկուլներին ծախեց... Լավ, մենք մոմը բերում մեր ժողովրդին էինք ծախում, իսկ սա ինչո՞ւ է մեր աղջիկներին օտարի ձեռքը տալիս... Չես հասկանում, թե ում է քաշել... Հայրենասիրական ջիղ չկա մեջը...

Աղջիկս սրանից ավելի այլանդակ դուրս եկավ... Թմրաբիզնեսի թագուհին է դարձել... Առաջ ծակվում էր, հետո սկսեց ծախել... Վերջերս, լավ է, գոնե ծակվելը թողեց: Ասում է` կամ պիտի ծակվեմ, կամ պիտի ծախեմ... Ասում է, թե երկուսը միաժամանակ չի լինի... «Եվ հետո, - ասում է նա, - ծախելն ավելի թույն կայֆ ա»: Ա՜խ, չունենայի դրանց...

( Հանկարծ զարմացած շուրջն է նայում ): Իյա՛, էս ի՞նչ եմ տեսնում... Դուք ինչո՞ւ եկաք այստեղ... Ո՞նց թե չգիտեք... Այ Գաբրիել հրեշտակ, էս խեղճ ու անտեր ժողովրդին ինչո՞ւ ես բերել դժոխք... Ինձ որ բերել եսՙ հասկանալի է, բա սրանք ի՞նչ մեղք են գործել... Էնտեղ քիչ չարչարվեցի՞ն, որ հիմա էլ բերել եք էստեղ չարչարեք... Ուրեմն, մեր նմաններին հանդուրժելն արդեն մեղք է՞... Չէ, էդ մեկը չեղավ... Բա դուք չէի՞ք, որ ասում էի`ՙ հնազանդ եղեք ձեր տերերին... Ուրեմն, Դժոխքում էլ պիտի միասին լինենք... Էս խեղճերի բախտը չի բերում, էլի... Մեզնից պրծում չունեն... Հա, էդ մեկը ճիշտ եք որոշել, որ մեր պատիժները պիտի տարբեր լինեն... Սրանք ի՞նչ են, որ անձամբ Լյուցիֆերի կողմից չարչարվելու պատվին արժանան...

շարունակելի

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցերԲուժաշխատողների աշխատավարձերի պարտքը մարելու համար պետությունը վարկ է վերցրել․ Արտաշատի ԲԿ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ) Դատախազությունը ընթացք է տվել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ դիմումին Ձյուն և մառախուղ ՝ մարզերում Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանի տարածքում Լարսը փակվեց նաև մարդատարների համար Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը Երևանի բացօթյա վաճառակետերից մեկից առգրավվել է 11,8 կգ սիգ տեսակի ձուկ Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք փորձել են որսագողությամբ զբաղվել. մանրամասներԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները՝ դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտումՍիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին Ինչո՞վ է զբաղված Փաշինյանի կառավարության արտաքին բլոկը. Զաքարյան Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել էՔԿԾ պետի ու մյուսների մոտ ճամպրուկային վիճակ է․ MediaHub Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառը հայտնի է․ ArmLur Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը վաղ թե ուշ կվերադառնա ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքին․ ՈւշակովՄաղթում եմ նույնքան բեղմնավոր աշխատանք, որքան ՀՀ ֆիննախում․ Արմեն Գրիգորյանը՝ ՊԵԿ նորանշանակ նախագահինԵս մանդատ դնելու մտադրություն չունեմ․ Գեղամ ՆազարյանԿիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ավտոտնակում կայանված Lexus-ները հրկիզելու կասկածանքով բռնվել է Նոր Արեշի գարեջրատան տիրոջ որդինԻմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն ՍիմոնյանՆերքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ)Փաշինյանը հյուրընկալել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային (տեսանյութ)Վեհափառը հորդորել է նորաօծ քահանաներին լինել արժանավոր և բարձր պահել Հայոց Եկեղեցու բարի համբավը Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղումՀերթական պաշտոնանկությունը16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը ՆԱՏՕ-ն հրաժարվել է պարկեշտությունից. ԼավրովԵրևանում, Արտաշատում, Արմավիրում երեկ դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Փաշինյանը նոր նշանակում է արել Երևանի մետրոպոլիտեն, Ճապոնիայի մետրոներում էլ է այսպե՞ս․ Գևորգ Թոսունյան Կրեմլում ենթադրել են, թե ինչ են քննարկելու Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների դեսպանները Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը հոգեբանորեն, ընկերական խոսքերով ինձ ճնշեց, վիրավորված չեմ նրանից. Հովիկ Աղազարյան Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից Հունաստանը պատրաստվում է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. EnikosՍպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին․ Սուրեն Պապիկյան «Դու գրել ես, դու էլ կատարիր». ո՞վ է Փաշինյանի «սրտի» ՊԵԿ նախագահը և ինչո՞ւ հենց նա․ Mediahub Վարչապետի համար չկա ո՛չ Աղազարյան Հովիկ, ո՛չ Ալեն Սիմոնյան. Աղազարյան Եվրոպան վախենում է զենքից. BloombergՌԴ-ում ՀՀ քաղաքացին «բաճկոն» է ձևացել, որպեսզի թաքնվի դատական կատարածուից (տեսանյութ) The New York Times-ը նշել է Թրամփի օրոք ԱՄՆ վարչակազմի հիմնական մարտահրավերները Մայրանալ պատրաստվող Մաշա Ենոքյանի և ամուսնու նոր ֆոտոշարքը (լուսանկարներ)Եգիպտոսում խորտակված զբոսանավի 17 ուղևոր համարվում է անհետ կորածՈվ է ՊԵԿ նորանշանակ նախագահը Դուդան ՀՀ նախագահին հրավիրել է Լեհաստան
Ամենադիտված