Քանաքեռցի Տույը ազատազրկվեց 1 տարով
ԻրավունքՔիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակվեց քանաքեռցի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ Տույի դատավճիռը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ Տույը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, Արթուր Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու համար:
Մասնավորապես, հայտնաբերվել էր «Վիկինգ» մոդելի 9 մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 17 փամփուշտ: