Գյումրիում սպանել են ԲՀԿ-ական թեկնածուի կրտսեր որդուն (թարմացված)
Արտակարգ ՊատահարԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Գյումրիում:
Սպանվել է Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուի՝ Վարդևան Գրիգորյանի փոքր որդին` Աշոտ Գրիգորյանը:
Ինչպես տեղեկացրին Գյումրու բժշկական կենտրոնից, Արշակ Գրիգորյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց 15 րոպե անց:
Նշենք, որ Վարդևան Գրիգորյանը Գյումրու մանկավարժական համալսարանի նախկին ռեկտորն էր, ում, ըստ տեղեկությունների, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր համոզել դնել թեկնածությունը:
ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ սպանության մասին ահազանգը ստացել են. «Մենք նման ահազանգ ստացել ենք: Այս պահին ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում են, մանրամասները ճշտվում են»:
Այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ: