Վայոց Ձորում բողոքի ակցիա է (տեսանյութ)
ՀասարակությունԱյսօր՝ մայիսի 30-ին, բողոքի ակցիա են իրականացրել Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչները:
Քաղաքացիական ակտիվիստները փակել են Շատին և Եղեգիս համայնք տանող ճանապարհները: Բողոքի ակցիայով տեղացիները պահանջում են Եղեգիսի կիրճում արդեն իսկ գործող ՀԷԿ-երի աշխատանքների դադարեցումը և նոր կառուցվող ՀԷԿ-երի շինարարական աշխատանքների կասեցումը: Գյուղացիները պնդում են, որ դրանց աշխատանքերի պատճառով չեն կարողանում ոռոգել իրենց այգիները, իսկ շինարարական աշխատանքերը վնասում են բնությունը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց տեղացիները հետ, ովքեր նշեցին, որ ճանապարհը բացել են, քանի որ Տարածքային կառավարման և զարգացման նախարությունից խոստացել են, որ հունիսի 4-ին կընդունեն իրենց ներկայացուցիչներին և նրանց հետ կքննարկեն բարձրացված հարցը: