Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ԻրավունքՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300. 1 հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում:
Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նրան կալանավորելու միջնորդությունն այս պահին քննում է դատարանը: