Ըստ վարկածի՝ «Յուվեցի Կարոյի» վրա կրակել է «Կարամելի Հարութը»
ՀասարակությունԼՈւՐԵՐ.com-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ վարկած կա, որ «Յուվեցի Կարոյի» վրա կրակել է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Կարամելի Հարութ» անունով։
Ըստ տեղեկությունների՝ վերջինս հացի սեղանի շուրջ հրազենային վնասվածք է հասցրել «Յուվեցի Կարոյի» ուղիղ սրտին:
Հիշեցնենք, որ ոստիկանությունից հայտնել էին, որ նախկին պատգամավորի վրա կրակածի ինքնությունը պարզվել է, և ձեռնարկվում են միջոցներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։