Տավուշի մարզում կատարված սպանությունների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ․ Նաիրա Հարությունյան
ԻրավունքԻնչպես արդեն տեղեկացրել էինք, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մոր և որդու դիեր են հայտնաբերվել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն): Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հարությունյանը նշեց, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: