Տիգրան Բարսեղյանը կարող է խաղալ խորվաթական ակումբում
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը հնարավոր է՝ հանդես գա այլ ակումբում:
Բարսեղյանն, ըստ ամենայնի, հունվարի 10-ից կխաղա խորվաթական «Հայդուկ»-ի կազմում: Խորվաթական թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում:
Տիգրան Բարսեղյանը 2016 թվականից ի վեր հանդես էր գալիս մակեդոնական «Վարդար»-ում: Հայ հարձակվողը 68 խաղում խփել է 22 գոլ: