Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը Վաշինգտոնն այլևս ռազմական աջակցություն չի ցուցաբերի Կիևին Ինչո՞վ է զբաղված ԱԳՆ-ն՝ բացի Շահրամանյանի «հրամանագիրը» շահարկելուց, ինչու չեն արձագանքում Բաքվին Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում 38-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Ապրիլի 21-ին Երևանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սյունիքի մարզպետը կարևորել է ոստիկանների դերը օրինապահության ամրապնդման գործում Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին Հիշում ենք և շարունակում պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար․ Մուրադ Փափազյան ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից, եթե կողմերը բարդացնեն հակամարտության ավարտը․ Թրամփ Իրավապահ մարմինների ֆուտզալի առաջնություն են անցկացրել, ոստիկանապետն ու ՆԳ նախարարը հետևել են խաղին 

Ադրբեջանն ինչ-որ ժամանակ է տվել Փաշինյանին

Քաղաքական

Ադրբեջանի զինված ուժերը մարտի 11-ից 15-ը լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու, որին ներգրավվելու է մինչև 10 հազար զինծառայող, 500 միավոր տանկ, զրահատեխնիկա․․․ 

Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում անդրադարձել է զորավարժություններին ու հայտարարել, որ Ադրբեջանը խախտել է միջազգային պայմանագիրը՝ չտեղեկացնելով վարժանքների մասին․ «Ենթադրվում է, որ այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է, ի պատասխան այն հայտարարությունների, որ ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի զիջելու Ադրբեջանին»,-գրել է Հովհաննիսյանը:

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը նկատեց, որ Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ զորավարժություններն անցկացնելն արտառոց երևույթ չէ և նմանատիպ զորավարժություններ նախկինում էլ են եղել․ «Նախկինում էլ Ադրբեջանը չի զգուշացրել, ինչը պարտավոր է անել՝ ըստ միջազգային պարտավորություննների։ Սա եզակի երևույթ չէ։ Այստեղ խնդիրն այլ է, որ անկախ նրանից, թե մենք դա ընկալում ենք ուժի ցուցադրություն, թե ինչ, մեր թշնամին պատրաստվում է ինչ-որ ռազմական գործողությունների»,- ասաց Փորձագետը։
 
Անդրադառնալով ՊՆ-ի հայտարարությանը, նա նշեց, որ նմանատիպ հայտարարությունները ՊՆ-ի միանձնյա որոշումով չեն կայացվում և ինքը հակված է կարծելու, որ դա եղել է կառավարության պատվերը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի այս զորվարժությունները Փաշինյան-Ալիև հանդիպման հետ կապելուն, փորձագետը նշում է․ «Մինչ այս պահը կոնկրետ բան չի ասվել Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, որ ադրբեջանական կողմը հասցներ պատրաստվել նման մեծ զորավարժության և դրանով փորձեր ինչ-որ մեսսիջ փոխանցել։ Ես սխալ եմ համարում այն դիրքորոշումը, որ մենք Ադրբեջանի ցանկացած գործողություն փորձենք բացատրել ինչ-որ մեսիջներով միայն։ Ըստ էության, Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների։ Ապրիլյան դեպքերից հետո կասկածելը, որ Ադրբեջանը կարող է դիմել լայնամասշտաբ արկածախնդրությունների՝ հիմարություն է։ Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը հենց հնարավորություն ունենա ռազմական ճանապարհով ինչ-որ խնդիր լուծել, փորձելու է դա անել»,- ասաց Վրթանեսյանը։
 
Վերջինս նաև կարծիք հայտնեց, որ զորավարժությունները Փաշինյան- Ալիև հանդիպման հետ կապելով, փորձում են ներքին խնդիրներից ուշադրություն շեղել՝ հաշվի առնելով վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող սկանդալային դեպքերը՝ կապված առաջին անձերի հետ․ «Ցանկացած դեպքում, շատ սխալ է փորձել հակառակորդի  գործողությունները, ռազմական պատրաստությունը և այլն՝ ներկայացնել զուտ որպես միայն ու միայն ցուցադրական տեսանկյունից։ Ցուցադրական տարր կա, բայց կան նաև ռեալ վտանգներ»,-ասաց ռազմական փորձագետը։
 
Վրթանեսյանը Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները խնդրահարույց է համարում, մասնավորապես, խոսքը Դուշանբեի վերելակում բանավոր պայմանավորվածությանն է վերաբերվում․ «Վերելակային պայմանավորվածությունը, որը ներկայացվեց որպես շատ լավ երևույթ, իրականում բավականին խնդրահարույց պահեր ունի, որովհետև, օրինակ, ադրբեջանական կողմը լայնածավալ ինժեներաշինարարական աշխատանքներ է արել ամբողջ առաջնագծի երկայնքով, որոնք նախկինում ի վիճակի չէր լինի անել, որովհետև մենք կրակով կճնշեինք։ Հիմա, եթե նորից սրվի իրավիճակը, իրենք ավելի հարմար պայմաններից են վարելու մարտական գործողությունները։ Խաղաղությունը լավ բառ է, գեղեցիկ բառ է, նախընտրական փուլում կարելի է դրա վրա դիվիդենտներ շահել, բայց դրա հետևանքները հետո քանի՞ կյանք են խլելու»։
 
Ամփոփելով, փորձագետը նկատեց, որ  ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի զիջելու Ադրբեջանին հայտարարությունը կարող էր լինել պատրվակ՝ նման մասշտաբի զորավարժություններ անցկացնելու համար: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք սա առաջինն է․ «Սակայն պատճառներից կարող էր լինել այն, որ դեռ ամիսներ առաջ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը այսպիսի ուղերձ էր հղել, թե հայերին չպետք է թվա, որ կարող են ձգձգելով, խուսափել տարածքներ զիջելու վերաբերյալ բանակցություններից։ Սա կարելի է դիտարկել այդ կոնտեքստում։ Ադրբեջանն ինչ-որ ժամանակ տվել է Փաշինյանին, որպեսզի նա ներսում կարողանա իր դիրքերն ամրապնդել։ Հիմա Ադրբեջանը պահանջում է ինչ-որ զիջումների, քայլերի գնալ»։

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Դոլարը կարող է կորցնել համաշխարհային արժույթի իր կարգավիճակը․ Associated PressՌուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել․ կան զոհեր և վիրավորներՍպիտակ տունը բացահայտում է կորոնավիրուսի «իրական ծագումը» Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը Վաշինգտոնն այլևս ռազմական աջակցություն չի ցուցաբերի Կիևին Զելենսկին երկարաձգել է ռազմական դրությունըԻնչո՞վ է զբաղված ԱԳՆ-ն՝ բացի Շահրամանյանի «հրամանագիրը» շահարկելուց, ինչու չեն արձագանքում Բաքվին Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում Առևտրային պատերազմը Boeing-ին ևս մեկ հարված է հասցնում 38-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Ապրիլի 21-ին Երևանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աբխազիայում նոր կառավարություն է ձևավորվելՀրապարակվել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի հուշագրի տեքստը Սյունիքի մարզպետը կարևորել է ոստիկանների դերը օրինապահության ամրապնդման գործում Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին Ուոլցն ու Ռուբիոն կոչ են անում ոչնչացնել Իրանի միջուկային հնարավորությունները Հիշում ենք և շարունակում պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար․ Մուրադ Փափազյան ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից, եթե կողմերը բարդացնեն հակամարտության ավարտը․ Թրամփ ԵՄ-ն չի չեղարկի Ռուսաստանի դեմ ավիացիոն պատժամիջոցները. PoliticoԻրավապահ մարմինների ֆուտզալի առաջնություն են անցկացրել, ոստիկանապետն ու ՆԳ նախարարը հետևել են խաղին Ռուսաստանն արագ կլուծի ուկրաինական հակամարտությունը, եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն «ձեռքերը լվանան»․ Մեդվեդև«Բոհեմ» թատրոնը, հիմնադրի ծննդյան օրվա առթիվ հրավիրում է դիտելու Նարեկ Դուրյանի «ՇԵՂՇԵ ԼԱ ՖԱՄ» կատակերգությունը (տեսանյութ)Սահմանադրությունը ուզում է փոխել մի մարդ, ով 7 տարի մնացել է նույն դասարանում․ Արամ Օրբելյան (տեսանյութ) Եմենում զոհերի թիվն աճել էԷներգաօբյեկտներին հարվածների մորատորիումի ժամկետը լրացել է․ ՊեսկովՍա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է Խաղաղությու՞ն, թե՞ նոր զիջումներ Հայաստանից. Լևոն Գևորգյան (տեսանյութ) Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն կդադարեցնի ռազմական օգնությունն ՈւկրաինայինՀայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի․ ՄԻ պաշտպանի հայտարարությունը Էդգար Թորոսյանը հեռացվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից Հայ մարմնամարզիկներն Աշխարհի գավաթում 3 մեդալ են նվաճել Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր Կոտայքի մարզի Կարենիս գյուղում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ «ԱՄՆ-ն սղոցում է այն ճյուղը, որի վրա նստած է»․ Պեկինը Վաշինգտոնին խորհուրդ է տալիս նվազեցնել սակագներըՄիխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հռոմը կհյուրընկալի Իրան-ԱՄՆ միջև բանակցությունների երկրորդ փուլը․ Օմանի ԱԳՆ Հանցավոր խումբն իրացնելու նպատակով ձեռք է բերել շուրջ 35 կգ տարբեր տեսակի թմրամիջոց. Հետախուզվում է Իրանի քաղաքացին ԱՄՆ-ն ոչնչացրել է հութիների նավահանգիստներից մեկը NYT-ն պարզել է՝ ինչ է ծրագրել Թրամփը Սիրիայի համարՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է Մուշեղ Բաբայանի ներդրումը կառույցի կայացման գործում և պարգևատրել Դուբայի Բուրջ Խալիֆայի շոու ծրագիրը 5 ամսով փակվում էՕտար քաղաքացիների անվերահսկելի ներհոսքը կարող է հանգեցնել լրտեսական բջիջների ակտիվացմանը․ Արմեն ԱյվազյանՄեր կյանքը Քրիստոսի գերեզմանից ճառագայթող հավիտենական կյանքով լցնենք․ Արամ Ա Հայրապետ Փաշինյանը Տավուշի մարզում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է ներկայացրել Սա անհապաղ պարզաբանում պահանջող հարց է. Արման Թաթոյան Անվանվել են WhatsApp-ում ամենահայտնի խարդախ սխեմաներըՊուտինը ուղերձ է հղել Իրանի առաջնորդինՄենք պատրաստ ենք մասնակցել Ուկրաինայում խաղաղությանն ուղղված աշխատանքներին ոչ առանց առաջընթացի. Ռուբիո Չինաստանը լիովին դադարեցրել է հեղուկացված գազի ներմուծումն ԱՄՆ-ից. Financial Times
Ամենադիտված