Իշխանություն ունեցողներն ավելի հաճախ են «ձախ գնում» Եթե դիմավորեք 2025 թվականը այս հագուստով, երջանիկ չեք լինի Լույս չի լինի. հասցեներ «Դոնալդ Թրամփին վտանգ է սպառնում, նա ապահով վիճակում չէ»․ Վլադիմիր Պուտին Էլթոն Ջոնը խոսել է տեսողությունը կորցնելու մասին «Բայդենի հայտարարությունը կարևոր էր, բայց ուշացած»․ Էրդողան Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Հայհիդրոմետից մինչև -15 աստիճան ցրտի մասին են հաղորդում Փառք հզոր ու հայրենասեր հրամանատարին, ով պատմության մեջ մնաց միակ հողահավաք ու հայրենիք չծախած Զորավար․ Մնացականյան 

ՀՔԾ-ն ձերբակալել է Արմեն Աշոտյանի վարորդին

Քաղաքական

ՀՔԾ-ն ձերբակալել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վարորդ Արամ Բարսեղյանին: Այս մասին հայտնում է Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում: 

«ՀՔԾ-ն քրեական գործերից մեկով քիչ առաջ ձերբակալել է իմ վարորդ, իմ օգնական, իմ ընկեր Արամ Բարսեղյանին, ում մեղադրում են պետական միջոցների վատնման մեջ:

Դա արվել է մի գործի շրջանակներում, որը արդեն մի քանի ամիս է, ինչ հարուցված է, և այդ ընթացքում Արամը բազմիցս բացակայել է երկրից և վերադարձել՝ լավ հասկանալով, որ հետապնդման վտանգ կա:

Այն, որ իմ և իմ շրջապատի հանդեպ «կեղտ որոնելու» աշխատանքները տարվում են իշխանափոխության հենց սկզբից, ես վաղուց գիտեի: Տեսնելով, որ ուղղակի ինձ վրա գործ սարքել չի ստացվում, այս իշխանություններն անցել են իմ ընկերներին և բարեկամներին:

Վարդավառին խալի լվալու համար մեկ օրում 5 000 000 դրամ մսխած իշխանությունները, որոնք իրենց ապիկար և անպիտան կադրերին տասնյակ միլիոնավոր ապօրինի պարգևավճարներ են բաժանել, որոնք պետական բյուջեի հաշվին ընտանեկան շռայլ շրջագայություններ են անում, որոնք իրենց ծանոթ-բարեկամներին բերել-խցկել են ԱԺ և կառավարություն, իմ օգնականին մեղադրում են, որ 2009-2016 թվականներին բանվոր կամ էլի վարորդ է ձևակերպված եղել՝ օրուգիշեր իր աշխատանքի համար մի քանի տասնյակ հազար դրամ ավել վաստակելու համար:

Արամը համեստ կենցաղով, համեստ պահվածքով հայ մարդ է: Իմ գործընկերներից շատ-շատերը, այդ թվում՝ այսօրվա ԱԺ-ում և Կառավարությունում աշխատող, գիտեն այդ մասին: Եթե ապացուցվի, որ Արամ Բարսեղյանը վնաս է տվել պետական բյուջեին, միանշանակ է, որ այդ գումարը կվերականգնվի ժամանակին և ամբողջությամբ, իմ և իր այլ ընկերների օգնությամբ:

Իմ մտերիմ մարդու ձերբակալությունը բացառապես քաղաքական է և ուղղակիորեն կապված է իմ անձի հետ: Իմ հնչեցրած փաստարկված քննադատությանն իշխանությունը պատասխանում է նման ցածր, էժան քայլերով՝ փորձելով ինձ լռեցնել իմ մերձավորների նկատմամբ քրեական հետապնդման միջոցով։

Ակնհայտ է, որ տվյալ հանձնարարականը տրվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից:

Չի հաջողվելու։

Լսեք, ձեզ ինչ եմ ասում. եթե իմ հետ հարց ունեք, եթե ես եմ ձեզ խանգարում, եթե իմ “հախից եք” ուզում գալ, բարի եղեք իմ հետ էլ ձեր հարցերը լուծեք: Թե չէ հարազատներիս նման կերպով ներքաշելը ո՛չ մարդկային է, ո՛չ տղամարդկային, ո՛չ էլ բարոյական: Իսկ իրավական դաշտում՝ նաև խոցելի:

Հայտնում եմ նաև, որ Արամի պաշտպանությունը իրականացնելու է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Դեռ այսքանը»,-գրել է Աշոտյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իշխանություն ունեցողներն ավելի հաճախ են «ձախ գնում» Եթե դիմավորեք 2025 թվականը այս հագուստով, երջանիկ չեք լինի Լույս չի լինի. հասցեներ «Դոնալդ Թրամփին վտանգ է սպառնում, նա ապահով վիճակում չէ»․ Վլադիմիր Պուտին Էլթոն Ջոնը խոսել է տեսողությունը կորցնելու մասին «Բայդենի հայտարարությունը կարևոր էր, բայց ուշացած»․ Էրդողան Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Հայհիդրոմետից մինչև -15 աստիճան ցրտի մասին են հաղորդում Փառք հզոր ու հայրենասեր հրամանատարին, ով պատմության մեջ մնաց միակ հողահավաք ու հայրենիք չծախած Զորավար․ ՄնացականյանԹուրքիայում նախատեսում են արգելել 13 տարեկանից ցածր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր Վրաստանում ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց իր ժողովրդին․ Զուրաբիշվիլի ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները. Փաշինյան «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրենն աշխատավարձերը չի տալիս, ասում է՝ հիվանդանոցը պարտքերի մեջ է․ Անուշ Պողոսյան ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիային Անկախության օրվա առթիվ ՈւՂԻՂ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոն Ալեն Սիմոնյանը պարգևատրում է արել Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման նոր աղյուսակը Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայմանագիր առ ոչինչ է․ Գևորգ Դանիելյան Թանկարժեք դեղի նոր խմբաքանակ է մատակարարվել Հնդկաստանից Հայաստան Քաղաքացիները՝ ԿԳՄՍ նախարարի մասին. հարցում (տեսանյութ) Շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում Ալեքսանդր Սիրունյանը ենթարկվել է պատասխանատվության սոցցանցերում կատարած ոչ կոռեկտ գրառումների համար». Հայրապետյան ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ Լոռու մարզում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Փաշինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին Սա հայկական պետականության պահպանման, դրա ապագան ապահովելու տեսանկյունից գոյութենական խնդիր է․ Արման Մելիքյան Զուրաբիշվիլին հանդես կգա հրատապ հայտարարությամբ Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Արդարադատության նորանշանակ նախարարը գործուղվում է ԱՄՆ «Ուրարտու»-ն խոշոր հաշվով հաղթեց «Գանձասար»-ին Քաղաքացիների կարծիքը կրթության վերաբերյալ. հարցում (տեսանյութ) ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճատել բանակը, Հայաստանը շարունակում է գրավվել․ թյուրքագետ Ադրբեջանցիները փորձում են Թբիլիսի քաղաքը ներկայացնել «ադրբեջանական» Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր տարածվում է ռեկորդային ջերմություն․ Ազիզյան Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումը Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է. Իրավապաշտպանն ահազանգում է «Բոլորդ կրակե՛ք»․ ի՞նչ է տեղի ունեցել «Կոկո»-ի և «Կյաժ Աշոտ»-ի միջև. բացառիկ հարցազրույց սպանվածի մոր հետ․ MediaHub Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս Հրազդանն ամենափոշոտ քաղաքն է ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի փոխգործակցության պահպանումը մնում է ԱՄՆ-ի կարևոր առաջնահերթությունը․ ԱՄՆ Պետդեպ Երևանի քրեական ոստիկանության մոտ բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hyundai»-ը. Shamshyan Փաշինյանը չի հասկանում, որ դարձել է պարտության խորհրդանիշ․ ՍուրենյանցՌուսաստանի վրա հեռահար հարվածները նշանակում են ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցություն հակամարտությանը. Պուտին ՀՀ-ում եղե՞լ է արցախցիների սոցիալական վիճակին հետևող կառույց. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ
Ամենադիտված