Ղազախստանի ավիավթարի կործանման վայրը նկարահանած բլոգերը ձերբակալվել է (տեսանյութ) Լոռու մարզը սպանդանոցների քանակով ինքնաբավ է. ՍԱՏՄ Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նոր պաշտոն է ստացել Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Կվերանայվի որոշ ավտոբուսների վարորդների աշխատավարձերը, նախկինում ստվեր է եղել․ Ավինյան (տեսանյութ) «Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է ԱՄՆ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հետագա ծրագրերը 130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնտեսություններին. ԿԽՄԿ Իմ հայտարարությունը քննարկման ենթակա չէ. լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև (տեսանյութ) Ռուսական և ադրբեջանական մամուլը «ղժժում» է Նիկոլ Փաշինյանի վրա. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Այս պահին ազատման դիմում չեմ գրել․ Կարեն Գիլոյան 

Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոն

Վերլուծական
Երեկ` օգոստոսի 27-ին, խուզարկություններ են կատարվել ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում: Խուզարկությունից հետո Գագիկ Խաչատրյանը և վերջինիս եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը ձերբակալվել են. նրանք մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման մեջ: Այս տեղեկությանը զուգահեռ պարզաբանմամբ հանդես եկավ ՀՔԾ-ն, նշելով, որ Խաչատրյանի դեմ հարուցված մեկ այլ քրեական գործի շրջանակներում 800 միլիոն դրամի վերականգնում է եղել պետական բյուջե, իսկ նախաքննությունը շարունակվում է: 800 միլիոն դրամի մասին հայտարարությունը, ինչ խոսք, առնվազն ծիծաղելի է՝ հատկապես հաշվի առնելով Խաչատրյանի ունեցվածքի մասին տարիներ շարունակ արվող հրապարակումները և այդ ունեցվածքի փաստացի ապացույցները՝ ի դեմս իր և իր մերձավորների անունով բացված բազմաթիվ բիզնեսների:
 
Խաչատրյանը 2008-14թթ. եղել է ՊԵԿ նախագահ, իսկ 2014–16թթ.` ՀՀ ֆինանսների նախարար։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նրան են պատկանել «Մեգա ֆուդ», «Մեգակոնցեռն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Ապեյրոն», «Ալյանս տերմինալ, «Խրոնոգրաֆ», «Նոր Զովք», «Սանտաֆե» խանութների ցանցը։ Ի դեպ, «Մեգա ֆուդ»-ն ավելի քան 30 ապրանքանիշերի ներկայացուցիչն է Հայաստանում: «Նորֆոլք քոնսալթինգը» նույնպես դասում են Խաչատրյանի ունեցվածքի շարքում։ Ավելին, քանի դեռ նա ՊԵԿ նախագահ է եղել, խոսակցություններ էին պտտվում, որ նրա տղաները 2010թ–ին շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում, ինչպես նաև Փարիզի կենտրոնում։ Խոսք է գնում նաև, որ 2011թ-ին Խաչատրյանը 200 միլիոն եվրո գումարով գնել էր Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործող շոկոլադե գործարանը, որտեղ արտադրվում են «Մոցարտ» շոկոլադները։ Գործարանը պաշտոնապես գրանցված է Խաչատրյանի որդիներից մեկի անունով։ Խաչատրյանը Հայաստան էր ներկրում ուկրաինական «Ռոշեն» և այլ հայտնի ապրանքանիշերի քաղցրավենիք:
 
ՊԵԿ նախագահ լինելու տարիներին նրան էին պատկանում Եղվարդ-Երևան 269 համարի երթուղին և «Անի» տաքսի ծառայությունը։ Նա Եղվարդում հսկայական ջերմոցներ ուներ, որտեղ լոլիկ, վարունգ ու պղպեղ էր աճեցնում։ Խաչատրյանը հսկայական ջերմոցներ ուներ նաև Եղվարդի հարևանությամբ գտնվող Նոր Գեղիում: Նշենք նաև, որ Խաչատրյանի ընտանիքին պատկանող շինությունները Ծաղկաձորում 12 հա անտառային տարածքի վրա են տեղակայված։ Մամուլում նշվում է, որ կառուցապատված մասը` շուրջ 2,5 հա է կազմում, որը Խաչատրյանների սեփականությունն է, իսկ 9,5 հա անտառը 50 տարով վարձակալել են «Հայանտառից»: Բացի այդ, «Յուքոմ» ընկերության բաժնեմասերի 41%-ը պատկանում էր Խաչատրյանի հորեղբոր տղային՝ Արամ Խաչատրյանին։ Որոշ ժամանակով նրան է պատկանել նաև հսկիչ դրամարկղային մեքենաների ու դրանց կտրոնների թղթերի ներկրման բիզնեսը: Ուշագրավ է նաև, որ Խաչատրյանը իր պաշտոնավարման տարիներին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրում ներկայացրել է միայն դրամական միջոցները՝ 272 մլն դրամ և 2.972.000 դոլար: Ո՛չ անշարժ, ո՛չ շարժական, ո՛չ որևէ գույք նա չի հայտարարագրել։
 
Օդում կախված լուրերի համաձայն՝ իշխանությունները Գագիկ Խաչատրյանի հետ պայմանավորվել էին, որ վերջինս 100 միլիոն դոլարի չափով «փրկագին» վճարի, պատկան մարմիններն էլ ձեռնպահ մնան քրեական գործ հարուցելուց, և հենց այդ պայմանավորվածության շրջանակներում է Խաչատրյանին թույլատրվել լքել ՀՀ տարածքը, սակայն վերջին պահին «փրկագին» է սահմանվել 300 միլիոն դոլարը, Խաչատրյանը իր հերթին մերժել է այդ գործարքը, արդյունքում էլ ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու որոշում է կայացվել: Չնայած այս հանգամանքին՝ Խաչատրյանին դժվար է «ռեժիմի զոհ» անվանել, քանի որ դժվար թե Հայաստանում որևէ մեկը կասկածի, որ եթե անձը զբաղեցնում է ՊԵԿ նախագահի պաշտոնը, ապա հենց ինքն է անձամբ հովանավորում իր բիզնես-գործունեությունը, որ մեր թվարկած նրա բոլոր օբյեկտները մասամբ էին հարկային դաշտում աշխատում, որ հենց նրա այդ գործունեության արդյունքում Հայաստանում ճզմվում ու ոչնչանում էր մանր ու միջին բիզնեսը, իսկ իր բիզնեսները՝ բարգավաճում:
 
Խաչատրյանը պետք է բացատրի և հիմնավորի՝ որտեղից նրան այդ անծայրածիր ունեցվածքը, եթե նա, ինչպես իր փաստաբաններն են նշում, «համեստ պաշտոնյա է եղել և ծառայել է ժողովրդին», իսկ պատկան մարմինները պետք է բացատրեն, թե ինչպես ստացվեց, որ ահռելի ունեցվածքի տեր նախկին պաշտոնյան բյուջե է վերադարձնում ծիծաղելի թվացող՝ 800 միլիոն դրամ: Իրավապահները պարտավոր են Խաչատրյանին պատկանող բիզնեսներում ֆինանսական մանրամասն աուդիտ անցկացնել և պարզել, թե որտեղից «համեստ» պաշտոնյային նման անհամեստ ունեցվածք: Իհարկե, հանրությունը ունի որոշակի մտավախություններ, թե ինչու պատկան մարմինները հենց հիմա հիշեցին Գագիկ Խաչատրյանին՝ հաշվի առնելով, որ վերջինիս օլիգարխ լինելու հանգամանքը բնավ էլ երեկ չի ջրի երես դուրս եկել: Կա մտավախություն, որ կարող է ականտես լինենք հերթական «բռնել-բաց թողնելուն», հատկապես մի փուլում, երբ վարչապետը և նրա քաղաքական թիմը վարկանիշ բարձրացնելու և հանրության ուշադրությունը Ամուլսարի թեմայից շեղելու խնդիր ունեն: Միևնույն ժամանակ, հենց իշխանությունների շահերից է բխում, որ պետությունից և քաղաքացիներից թալանվածը վերադառնա պետական բյուջե, և ապօրինի հարստացած նախկին և ներկա պաշտոնյաները Նոր Հայաստանում չունենան արդարադատությունից խույս տալու լծակներ: Այս առումով հերթական սայթաքումը կարող է Փաշինյանի և իր թիմի համար ճակատագրական լինել…
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ես մտադիր չէի այս երդմնակալությանը հրավիրել օտար երկրների ներկայացուցիչների»․ ՊապուաշվիլիՂազախստանի ավիավթարի կործանման վայրը նկարահանած բլոգերը ձերբակալվել է (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահը Ռուսաստանին հասցեին մեղադրանքներ է հնչեցրելԼոռու մարզը սպանդանոցների քանակով ինքնաբավ է. ՍԱՏՄ Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել Իսրայելի ռմբակոծությունների եւ օդային հարվածների հետեւանքով մոտ 40 պաղեստինցի է զոհվել․ ՏԱՍՍԳնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նոր պաշտոն է ստացելՄասնագետն անվանել է ամենաքիչ վտանգավոր ալկոհոլային խմիչքըԵրևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Կվերանայվի որոշ ավտոբուսների վարորդների աշխատավարձերը, նախկինում ստվեր է եղել․ Ավինյան (տեսանյութ) «Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է «Եթե հակամարտությունն ավելի երկարի Ուկրաինան կմնա մենակ»․ The GuardianԼուկաշենկոն և Փաշինյանը վիճել են ԵԱՏՄ գագաթնաժողովին․ ՏԱՍՍԻրանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԵԱՏՄ-ում․ ՍագինտաևԹբիլիսիում տղամարդու վրա կրակել են անցնող մեքենայից․ NewsGeorgiaԱՄՆ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հետագա ծրագրերը 130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնտեսություններին. ԿԽՄԿ «Դա պարզապես նախագահի ապրելակերպն է և ավանդույթները չխախտելու ճանապարհը»․ Էյսմոնտը՝ Լուկաշենկոի փայտ կոտրելու մասինNASA-ն տոնածառ է ցուցադրել տիեզերքում (լուսանկարներ)Իմ հայտարարությունը քննարկման ենթակա չէ. լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև (տեսանյութ)Տեղի է ունեցել Պապիկյանի տարեվերջյան հանդիպումը ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RTՌուսական և ադրբեջանական մամուլը «ղժժում» է Նիկոլ Փաշինյանի վրա. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել «ամբողջական հետաքննություն անցկացնել» ադրբեջանական ինքնաթիռի վթարի գործով Այս պահին ազատման դիմում չեմ գրել․ Կարեն Գիլոյան Մոզամբիկի բանտերից մեկում խռովության հետևանքով 33 մարդ է զոհվել, 1500 բանտարկյալ՝ փախուստի դիմել. BBCԹբիլիսիում իրավիճակը փակուղային է․ Մելիքյան (տեսանյութ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստըԹրամփը մաղթել է, որ Բայդենի կողմից ներված հանցագործները դժոխք գնանՈւՂԻՂ․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսըԴեյվիդ Բեքհեմն ու Սանտա Կլաուսը աստիճաններին նստած երգել են «Jingle Bells»-ը (լուսանկարներ)Լոռիում առգրավվել և ոչնչացվել է 51 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք․ ՍԱՏՄ Նավթի համաշխարհային գներն աճել են․ Wall Street JournalԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձեւաչափով․ Փաշինյան (տեսանյութ)Լուկաշենկոն հայտնել է՝ ինչ է խոսել Պուտինի հետ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովումԻսրայելը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի 600 քառ․ կմ տարածքԳերմանիայում այգեպան է տուգանվել մանկապարտեզի տարածքում տոնածառ տեղադրելու համար․ SpiegelՄայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը Կյանքը պետք է ստիպի Վաշինգտոնին հասկանալ համաշխարհային միտումները. ԼավրովՌուսաստանը կարձագանքի Թրամփի՝ երկխոսությունը վերսկսելու ազդանշաններին․ ԼավրովԿիրանցում խաշ ուտողները հայտնվել են ադրբեջանցիների վերահսկողության տակ (տեսանյութ)Ռուսաստանը գնահատում է ԵԱՏՄ գործընկերների հետ համագործակցությունը․ Պուտին«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին«Գրողի ծոցը կորչեք»․ Թրամփը՝ ներում շնորհված բանտարկյալներինՄասկը կասկածի տակ է դրել Բայդենի օրոք տնտեսական տվյալների ճշգրտությունըՏարադրամի փոխարժեքն այսօր Ակնհայտ է, որ իմ իմացած գիտելիքն այլեւս չի ծառայում իր նպատակին, նորովի պետք է սովորեմ միտքս հասանելի ձևակերպել․ Աննա ՀակոբյանՊուտինը խոսել է ԵԱՏՄ տնտեսական գործունեության մասինԱՄՆ-ում տաղանդավոր ինժեներների սուր անբավարարություն է նկատվում․ Մասկ Կալանավորվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահի ԺՊ Վահագն Գևորգյանը (տեսանյութ)
Ամենադիտված