ԱՄՆ-ում տաղանդավոր ինժեներների սուր անբավարարություն է նկատվում․ Մասկ
ԲլոգոսֆերաԱՄՆ-ում տաղանդավոր ինժեներների սուր անբավարարություն է նկատվում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։
«Ամերիկայում զգացվում է չափազանց տաղանդավոր և նպատակասլաց ինժեներների սուր անբավարարություն»,- գրել է Մասկը։
Նա նշել է, որ ընկերություններն այդ պատճառով աշխատանքի են վերցնում օտարերկրյա մասնագետների՝ չնայած աշխատանքային վիզաներ ստանալու բարդ գործընթացին։