Արման Բաբաջանյանը վարձու պատվեր կատարող է. քաղաքագետ
ՔաղաքականՄի քանի օր է մամուլում շրջանառվում ու բուռն քննարկվում է Նաիրի Հունանյանին հնարավոր վաղաժամկետ ազատ արձակման թեման: Իրավիճակն ավելի լարվեց, երբ ԱԺ պագամավոր Արման Բաբաջանյանը հայտնեց, որ տեսակցել է Հունանյանին և շուրջ երկու ժամ զրուցել, ավելին պատգամավորը ասել էր, որ Հունանյանը «ադեկվատ» է: Թեմայի ու հնարավոր ներքաղաքական զարգացումների մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ:
«Չգիտեմ, թե ինչ կլինի, ամեն ինչ կախված է «նորաթուխ հեղափոխականներից» ու թե ինչպես են նրանք տրամադրված: Եկեք չմոռանանք, որ ահաբեկիչների մի խմբին ներում տվել են, հնարավոր է այս մի ահաբեկչին էլ ազատ արձակեն: Նրանք իրենց քմահաճույքներով են առջնորդվում»,- նշեց քաղաքագետը:
Շաքարյանցը կարծում է, որ նման կարգի ոճրագործությունները ներման ենքակա չեն. «Ցանկացած երկրում պետական գործիչների դեմ կատարած նման ոտնձգությունները խստիվ պատժվում են: Շատ հաճախ՝ օրենք է փոխվում ու մահապատիժ կիրառվում: Պետական գործիչների սպանության համար ցմահ բանտարկությունը մեղմ պատիժ է»,- նշեց նա:
Մեր այն դիտարկմանը, թե ինչպես կզարգանա այս հարցը Արման Բաբաջանյանի ու Նաիրի Հունանյանի հանդիպումից հետո՝ Շաքարյանցը պատասխանեց. «Բաբաջանյանը ընդամենը վարձու պատվեր կատարող է: Նման մարդկանց ատել եմ ու ատում եմ: Եկեք չմոռանանք, որ նա ժամանակին կեղծել էր փաստաթղթերը, որպեսզի չծառայի, նույնիսկ երկրից է փախել: Ես նման մարդկանց չեմ հարգում: Նրա ցանկացած քայլն ու արարքը անընդունելի է: Ու չգիտեմ էլ, թե ինչպես է դարձել պատգամավոր»,- ասաց քաղաքագետը:
Շաքարյանցի խոսքով՝ իր համար անընդունելի է, երբ բանակում չծառայած մարդիկ պետական մարմիններում են աշխատում:
Հարցին՝ այնուամենայնին, ինչպիսի՞ն կլինի հայ հասարակության արձագանքը, եթե Հունանյանին վաղաժամկետ ազատ արձակեն՝ Շաքարյանցը պատասխանեց, որ չի կարող ասել. «Ինձ ավելի շատ մտահոգում է զոհերի ընտանիքների վերաբերմունքը: Մի՞թե նրանք չեն փորձի վրեժ լուծել: Ու ամեն դեպքում, ինչքանո՞վ է ճիշտ մարդասպանի ազատության մեջ լինելը»,- նշեց քաղաքագետը: