Լոռիում այրվածքներ ստացած հրշեջի վիճակը ծայրահեղ ծանր է
ՀասարակությունԼոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում, բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար 28-ամյա Էդգար Գրիգորյանի վիճակը ծարահեղ ծանր է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ այրվածքաբանական բաժանմունքի աշխատակից Կարինե Բաբայանը:
«Այրվել է հրշեջի մարմնի մակերեսի 40 %-ը և շնչուղիների՝ 10 %-ը: Ընդհանուր այրվածքային մակերեսը 50 % է»,- նշեց նա:
Բաբայանի խոսքով՝ բուժման դրական արդյունքը նկատելի կլինի 20-21 օր հետո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք հրդեհի մասին: