«Ստատուս քվո»-ն հյուրընկալել է քաղ. գիտ. դոկտոր Հայկ Մարտիրոսյանին (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են Աննա Հակոբյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի (տեսանյութ) Այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից կամովին են դուրս բերում իրենց որսագործիքները. նախարար Միգրանտների վերաբերյալ նոր օրինագիծ է ներկայացվել ՌԴ Պետդումա Ինչից է սկսվել Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում տեղի ունեցած ծեծկռտուքը․ պատճառը հայտնի է (տեսանյութ) Լեհաստանի նախագահը հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի հետ Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև Հայաստանը միշտ էլ եղել է, իսկ որտե՞ղ էր Ադրբեջանը (տեսանյութ) Ծեծկռտուք՝ Սերբիայի խորհրդարանում (տեսանյութ) Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ․ ինչ են քննարկել Շնորհավորում եմ Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ. Միրզոյան 

Ինչու հրաժարական տվեց Հայկ Հովհաննիսյանը. Փաշինյանը մերժեց նրան

Քաղաքական

Բարձրագույն դատական խորհրդում, փաստորեն, արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն․ ինչպես տեղեկացրել ենք՝ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ պատճառաբանությամբ, թե իր մի շարք գաղափարներ և ծրագրեր Խորհրդում չեն կարևորում։ Հովհաննիսյանի հրաժարականի պատճառը կռահելն այնքան էլ դժվար չէ, բանն այն է, որ վերջինս ԲԴԽ նախագահ դառնալու հավակնություններ ուներ, դեռևս, ամիսներ առաջ, երբ մայիսին պաշտոնից հրաժարական տվեց Գագիկ Հարությունյանը։

Այն  ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Ըստ նրա, բոլոր դատավորները պետք է ենթարկվեին, այսպես կոչված, վեթինգի: Թեև ԲԴԽ բոլոր անդամները վարչապետի հայտարարությունն ընկալում էին իշխանության կողմից դատական գործերի միջամտություն, սակայն Հայկ Հովհաննիսյանը այն միակն էր, ով վարչապետի կոչն ընկալում էր որպես հանուն դատական իշխանության գործողություն․ «Վարչապետի կոչին դրական եմ վերաբերվում, այն տեսա որպես հնարավորություն ինչ-որ բան փոխել դեպի լավը միասին։ Ես չընկալեցի դա որպես դատական իշխանության դեմ ուղղված գործողություն, այլ ես դա ընկալեցի որպես հանուն դատական իշխանության գործողություն», - նշել էր Հովհաննիսյանը:

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Հայկ Հովհաննիսյանը Պլան Բ էր մշակում ԲԴԽ նախագահ դառնալու համար, որպեսզի աշնանը ակնկալվող վեթինգի ժամանակ ԲԴԽ նախագահ ընտրվի գիտնական անդամներից ու Հովհաննիսյանն հենց իրեն էր պատկերացնում այդ պաշտոնում։

Թերևս Հովհաննիսյանի՝ պաշտոնից ազատումն այնքան էլ անսպասելի չէր․ դեռ ամիսներ առաջ այդ մասին բուռն խոսակցություններ էին գնում, նրա գործունեության շուրջ լուրջ աղմուկ էր հասունանում, խոսակցություններ կային, որ ԲԴԽ անդամները լուրջ տարաձայնությունների մեջ էին Հայկ Հովհաննիսյանի հետ:

Չնայած Հովհաննիսյանի ջանքուեռանդին՝ վարչապետից ակնկալվող հույսերն ի վերջո մարեցին աշնան վերջին՝ ինչն ազդարարեց ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարվելով։

Հիշեցնենք, որ Հայկ Հովհաննիսյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ էր ընտրվել 2018թ. փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից։ Իսկ հուլիսի 11-ին ԲԴԽ նախագահ էր ընտրվել Ռուբեն Վարդազարյանը:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շակիրան իր երկրպագուներից մեկին կնվիրի իր մանուշակագույն «Lamborghini»-ն «Ստատուս քվո»-ն հյուրընկալել է քաղ. գիտ. դոկտոր Հայկ Մարտիրոսյանին (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են Վիկտորյա Բեքհեմը խոստովանել է, որ միայն խորոված ձուկ և շոգեխաշած բանջարեղեն է ուտումԱննա Հակոբյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի (տեսանյութ)Այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից կամովին են դուրս բերում իրենց որսագործիքները. նախարարՄիգրանտների վերաբերյալ նոր օրինագիծ է ներկայացվել ՌԴ ՊետդումաԻնչից է սկսվել Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում տեղի ունեցած ծեծկռտուքը․ պատճառը հայտնի է (տեսանյութ)Լեհաստանի նախագահը հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի հետԱրագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև Ինքնաթիռում 73-ամյա ուղևորը թռիչքի ժամանակ ոտնձգություններ է կատարել չորս կնոջ նկատմամբՀայաստանը միշտ էլ եղել է, իսկ որտե՞ղ էր Ադրբեջանը (տեսանյութ)Ծեծկռտուք՝ Սերբիայի խորհրդարանում (տեսանյութ)Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ․ ինչ են քննարկելՔիմ Քարդաշյանը ծաղրի է ենթարկվել համացանցում վատ ֆոտոշոփի համար (լուսանկարներ)Շնորհավորում եմ Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ. ՄիրզոյանԵվրոպայում ռեկորդային շոգեր ենՀրդեհ Կոթի գյուղում Կարեն Անդրեասյանը ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ ՀՀ դատավորների միությունԱդրբեջանում ռազմական փորձագետ է ձերբակալվել՝ ադրբեջանական դիրքերը նկարահանելու համար Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, ՇՄ նախարարության աշխատակցին «Դեմոկրատական այլընտրանք»-ը մասնակցելու է Գյումրու ընտրություններին. Սուրենյանց Բռնության կանխարգելումը առաջնահերթություններից է. ՆԳ նախարարությունը միանում է արշավին Քննարկվել են ՏԿԵՆ-ի և Եվրոպական ներդրումային բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքըԹմրավաճառը պատահաբար հերոինի գովազդ է ուղարկել ոստիկանին և հայտնվել բանտումԱլեն Սիմոնյանը շատ է հարգում իմ կարծիքը․ Հովիկ Աղազարյան Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարն ազատ է արձակվել Գիշերային ակումբում հաճախորդի ու անվտանգության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. կա տուժածԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Հայաստան Գոռ Վարդանյանի՝ «Կայսրության թևեր» ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակԿացնահարություն Արագածոտնում Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոններըՀովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու որոշումը Ինչու է իջեցվել կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը․ պարզաբանում (տեսանյութ)Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմաններըՀովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վերադարձվել է 4 միլիարդ դրամի գույք Կառավարության որոշումը լուրջ խնդիրներ է ստեղծելու Արցախից բռնի տեղահանվածների համար (տեսանյութ) Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայկ Սարգսյանը, Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա Եղվարդցին դանակով հարվածել է բաժակակցին․ մանրամասներ 55-ամյա Ջեննիֆեր Լոպեսն ուլտրակարճ կիսաշրջազգեստով (լուսանկարներ) Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան Կառավարությունը մարզային ենթակառուցվածքներում անհասկանալի և անտրամաբանական փոփոխություններ է իրականացնում. Անուշ Պողոսյան (տեսանյութ)Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Գազ չի լինի
Ամենադիտված