Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի զարգացումը հետաձգելու միջոց Հայտնաբերվել է ինսուլտի և դեմենցիայի ամենաճշգրիտ մարկերը Գիտնականները պարզել են, թե որ մարդկանց մոտ կարող է կարիես առաջանալ կարտոֆիլից և հացից Դերասան Ալեքսանդր Պետրովը ցուցադրել է որդու առաջին լուսանկարներն ու հայտնել նրա անունը Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Գիտնականները բացատրել են, թե ինչու է ցածր ածխաջրերով դիետան վնասակար ձեր սրտի համար Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ 

Վանեցյանը տղամարդու խոսք էր տվել, ամեն տառի համար պետք է պատասխան տրվի. Խորեն Հովհաննիսյան

Հասարակություն

Ինչպես հայտնի է, Խորհրդային Միության հավաքականի և Երևանի «Արարատ»-ի ֆուտբոլիստներից՝ Խորեն Հովհաննիսյանը առաջադրելու է իր թեկնածությունը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում, անդրադառնալով հայաստանյան ֆուտբոլի ներկայիս վիճակին, Խորեն Հովհաննիսյանը հետևյալ գնահատականը տվեց․ «Կարծում եմ՝ բոլորին պարզ է, թե ինչ վիճակում է ֆուտբոլը, պարզ երևում է։ Ես երկար ժամանակ է ֆուտբոլի մեջ եմ ու ինձ համար շատ ցավալի է այսօրվա մեր ֆուտբոլի վիճակը։ Եթե ես գործ չունենայի անելու, չէի դնի իմ թեկնածությունը, թող իրենք շարունակեին աշխատել, ֆուտբոլը ոնց կար, էդպես մնար։ Գալիս ենք փոփոխություններ կատարելու, որպեսզի մենք ունենանք լավ ֆուտբոլ, որովհետև մենք ֆուտբոլային երկիր ենք և լավ հաջողություններ ենք ունեցել։ Ինձ հետաքրքիր չէ՝ ինչ են արել, ես նայում եմ, թե վաղը ինչպես պետք է լինի», - ասաց Հովհաննիսյանը։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հեղաշրջում է պատրաստվում անել ֆուտբոլային ոլորտում, որ այդպես էլ չհաջողվեց ՀՖՖ նախկին նախագահներ Ռուբեն Հայրապետյանին ու Արթուր Վանեցյանին՝ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Անընդհատ զուգահեռներ եք տանում։ Փաստը մնում է այն, որ մեր ֆուտբոլն առաջ չգնաց։ Եթե մի գործ ես անում, առաջ չի գնում, տեղում էլ չի մնում, ընդհակառակը, հետ է գնում, ինչի՞ մասին է խոսքը։ Վանեցյանն իր ղեկավար եղած ընթացքում վերջին 2 ամիսն էր ուզում զբաղվել ֆուտբոլով, բայց ինքն այդքան արագ չէր կարող իմանալ՝ ինչ է կատարվում։ Իր տեղակալներն աշխատել են, ինքն ուղղակի եկել, մակագրել, գնացել է։ Իսկ, երբ մտավ ֆուտբոլի մեջ, տեսավ՝ ինչ է կատարվում, 2  ամիս չդիմացավ։ Ես կողմ չէի, որ ոչ կոմպետենտ մարդը մնար: Գալուց էլ պետք է խոստումներ չտան, թե սա կանենք, նա կանենք։ Տղամարդու խոսք տվեց, որ էստեղ ենք կրելու, էնտեղ ենք կրելու, բայց ինքը ֆուտբոլը լավ չգիտի, ամեն տառի համար պետք է  պատասխան տրվի»,- նկատեց նա:

Հարցին՝ եթե այնպես ստացվի, որ ինքը ընտրվի ՀՀՖ նախագահ, ի՞նչ ճակատագիր է սպասվում վերջերս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակված Աբրահամ Խաշմանյանին, քանի որ նրա նշանակումն էլ հալած յուղի պես չընդունվեց, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Եթե բոլորը, գործկոմը որոշի, որ պետք է մնա, աշխատի, ուրեմն կմնա։ Բայց ես կարծում եմ, նախևառաջ Գյուլբուդաղյանցի հրաժարականը պետք է չընդունվեր, որովհետև, ընդամենը, 2 խաղ էր մնացել»,- ասաց նա։ 

Զրույցի ընթացքում շարունակ պնդում էինք նշել ներկայացվելիք ծրագրում ներառված կետերից գոնե մեկը, սակայն Խորեն Հովհաննիսյանն այդպես էլ չկարողացավ հիշել իր գրած ծրագրից գոնե մի կետ. «Ես ծրագիր ունեմ, որն առաջիկայում կներկայացնեմ։ Մեկ քայլ առաջ պետք է անենք, որ մեր ֆուտբոլը զարգացնենք։ Ամենակարևորը՝ պատահական մարդիկ չպետք է լինեն ֆուտբոլում։ Չակերտները չբացենք»։

Հովհաննիսյանին վրդովվեցրեց մեր դիտարկումը, թե սպասում է ծրագիրը գրեն տա՞ն, որպեսզի կարողանա գոնե մեկ քայլ մատնանշել․ «Ո՞վ գրի տա, դե կներեք, ես ոչ էն մյուսն եմ, ոչ էն մյուսն եմ, ինձ ծրագիր գրեն տան։ Ես անգիր գիտեմ իմ ծրագիրը։ Ասեմ ձեզ, ինձ ծրագիր գրող չկա։ Եթե որևիցե մեկին գրում, տալիս են, էդ թեման ինձ մոտ չկա, իմ ծրագիրն իմ գլխիս, ուղեղիս մեջ է»։

Հիշեցնենք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց նոյեմբերի 21-ին: Իսկ Գործադիր կոմիտեի կազմը կլուծարվի դեկտեմբերի 23-ին։ Նրա հրաժարականին նախորդել էր Հայաստանի ազգային հավաքականի՝ 1:9 հաշվով պարտությունը Իտալիայի ընտրանուց՝ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում: 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զելենսկին հայտարարել է ԱՄՆ-ից մեծ քանակությամբ զենք գնելու Ուկրաինայի պատրաստակամության մասին ԱՄՆ-ն այլևս չի դիտարկում TikTok գործարքը Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի զարգացումը հետաձգելու միջոց Հռոմի պապն անսպասելի հանդիպում է Բրիտանիայի թագավորի և թագուհու հետ Չարլզ III-ը Իտալիայում նշում է ամուսնության 20-ամյակը (լուսանկարներ) Հայտնաբերվել է ինսուլտի և դեմենցիայի ամենաճշգրիտ մարկերը Գիտնականները պարզել են, թե որ մարդկանց մոտ կարող է կարիես առաջանալ կարտոֆիլից և հացից Դերասան Ալեքսանդր Պետրովը ցուցադրել է որդու առաջին լուսանկարներն ու հայտնել նրա անունը Ձերբակալված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոց Գիտնականները բացատրել են, թե ինչու է ցածր ածխաջրերով դիետան վնասակար ձեր սրտի համար Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Դռնբացեքի արարողություն կանցկացվի Անթիլիասի մայրավանքում 2025-ի լավագույն տոմսարկղային դեբյուտը՝ «Minecraft-ը կինոյում» Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում Մալայզիայում հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր բակտերիաներ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է առևտրային համաձայնագրեր կնքել բոլոր երկրների հետՍառը ջուրը սկսում է բջիջների թարմացման գործընթաց, պարզել են գիտնականները Անվանվել է դիետայի ծրագիր, որն արագացնում է քաշի կորուստը ԱՄՆ-ի մաքսատուրքերից հետո ոսկու գներն աճում են Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Թրամփը Սի Ծինփինին ընկեր է անվանել Ֆրանսիան կարող է հունիսին ճանաչել Պաղեստինը․ Մակրոն Երկրաշարժ՝ Թուրքիայում Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին Ինչու է արքայազն Հարրին դիմել դատարանԵրեք պատերազմի մասնակից արցախցուն ծեծի են ենթարկում, ծնողներին հայհոյում, և պատասխանատվության չեն ենթարկվում. փաստաբան «Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ Իտալիայում դրական են գնահատել Թրամփի որոշումը ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանին բանակցությունների կոչ է արել Վաղը տեղի կունենա «Հունիսի 12-ի գործով» հիմնական դատալսումը «Գազպրոմը» նոր ռեկորդ է սահմանել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան. Դյուժարիկ Երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը ձերբակալվել է 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզումԱրագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում Ալցհեյմերի հիվանդության փուլն առաջարկվել է որոշել արյան անալիզով ԱՄՆ-ը և Պանաման հռչակագիր կստորագրենՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան Թրամփի հայտարարությունից հետո, Բիթքոյնի արժեքը գերազանցել է 80 հազար դոլարըԼավրովը ժամանել է Ալմաթի՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումներին Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարիցՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը․ Արշակյան Բանտում դատապարտյալ է կյանքից զրկվել Ալիևը տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից, հայտարարում է՝ չի կատարելու դատարանի վճիռները Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ հոգևոր-դաստիարակչական զրույց է անցկացվել պատանիների հետ
Ամենադիտված